Առաջիկա ժամերից սկսած հանրապետության տարածքը կրկին կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում. Սեւ ծովից մեր երկրի տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, որը կգործի մինչեւ մայիսի 28-ը ներառյալ:
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մինչեւ 28-ը, գրեթե բոլոր օրերին, սեւծովյան ցիկլոնը ակտիվություն կցուցաբերի հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին: Ցիկլոնի ազդեցության հետեւանքով գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրեւներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով եւ քամու ուժգնացմամբ. առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Օդերեւութաբանի փոխանցմամբ՝ բացառություն կկազմի մայիսի 25-ը. այդ օրը տեղումների հավանականությունը մեծ կլինի միայն հյուսիսային մարզերում, մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, սակայն տեղումների հավանականությունը փոքր է:
Չնայած անկայուն եղանակին՝ օդի ջերմաստիճանի էական անկումներ չեն կանխատեսվում: Առաջիկա 5 օրերին Երեւանում գիշերը կանխատեսվում է +13…+15, ցերեկը +25…+29 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է:
«Ինչ վերաբերվում է տեղումների քանակին, ապա պետք է ասեմ, որ այն մայիսի 23-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 60-90%-ը, սակայն մինչեւ ամսվա վերջ կմոտենա նորմային, իսկ առանձին հատվածներում նույնիսկ կգերազանցի ամսական նորման:
Հատուկ ուզում եմ առանձնացնել մայիսի 27-ը, քանի որ պայմանավորված Վերջին զանգի արարողությամբ հասարակությունը շատ հետաքրքրված է այդ օրը սպասվող եղանակային պայմաններով: Ըստ նախնական կանխատեսումների՝ մայիսի 27-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային բնակավայրերում տեղումները կսկսվեն կեսօրից հետո, իսկ մյուս հատվածներում՝ երեկոյան ժամերին»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության պետի տեղակալը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.