Մայիսի 19-ին Գայլ Խանդիկյանի պարուսույցը, որը Կարին պարային համույթի անդամ է, հեռացրել է նրան խմբից` պատճառաբանելով, որ Խանդիկյանը նույնասեռական է, հայ չէ, իրավունք չունի հայկական պարեր պարելու և որ նրանք պայքարում են նույնասեռականների դեմ: Փինք Արմենիան խստորեն դատապարտում է սեռական կողմնորոշման հիմքով պարային խմբից Խանդիկյանին հեռացնելու խտրական որոշումը ու հայերին անձնական քմահաճույքներով զատելը: Հայկական մշակույթը պետք է մարդկանց և հատկապես սփյուռքի երիտասարդներին ներգրավելու հնարավորություն ստեղծի, որոնք Հայաստան են եկել իրենց ազգային ինքնությունը բացահայտելու և ավելի խորը հասկանալու համար, ինչը թույլ կտա իրենց գիտելիքները նոր սերունդներին փոխանցել ու պահպանել մշակութային արժեքները: Զավեշտալի կլիներ, եթե հայ նույնասեռականներին թույլ չտային լավաշ ուտել: Կոչ ենք անում սփյուռքի և մշակույթի նախարարություններին ուշադրություն դարձնել խնդրին ու թույլ չտալ, որ մեր հայրենակիցների նկատմամբ այսպիսի զտող վերաբերմունք դրսևորվի մշակույթի ասպարեզում: 23-ամյա ամերիկահայ Գայլ Խանդիկյանը Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում:
Նա հինգ ամիս է կամավորություն է անում Փինք Արմենիա ՀԿ-ում: Ստորև` Գայլ Խանդիկյանի Ֆեյսբուքի գրառումը: «Ինձ այսօր դուրս են նետել հայկական պարային խմբից, որտեղ 5 ամիս է այցելում էի: Դուրս են նետել, որովհետև պարուսույցը համացանցում գրածս հոդվածներից էր տեսել ու պարզել, որ նույնասեռական եմ: Հայաստան գալու պատճառներից մեկն այն էր, որ կարող եմ անել ու զգալ այն ամենն, ինչ տալիս են ինձ այդ պարերը` լինել ուժեղ ու կապված հայկական մշակույթին ու ինքնությանը, որից ես ամբողջ կյանքում ուժ եմ ստացել: Ինձ ասացին, որ ես հայ չեմ, որ չեմ պատկանում այս «ազգին» ու հայկական պարեր պարելու իրավունք չունեմ, որովհետև գեյ եմ: Նա ինձ ասաց, որ բոլոր պարուսույցներին կասի իմ անունը, որ թույլ չտան իրենց մոտ պարել: Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ հայկական պարը: Դա Հայաստանում իմ սիրած զբաղմունքներից է, և այս ամենն իսկապես խոցում է իմ սիրտը: Սա նաև հիշեցնում է այն մերժումը, ամոթը ու բռնությունը հայերի կողմից, որից միշտ վախեցել եմ ու որի պատճառով ես մերժեցի իմ հայ ինքնությունը ու համայնքը, որից ելել եմ: Հայաստան գալու մեկ այլ պատճառ էր, որ կարողանամ հաշտեցնել գեյ և հայ ինքնություններս, որոնք թվում է, թե թշնամիներ են, ու կրկին սիրահարվեմ այս փոքրիկ հայրենիքիս: Ես կրկին սիրահարվեցի Հայաստանին, բայց այսօրվա նման օրերը դժվարացնում են այստեղ գտնվելը ու լինել այնպիսին, ինչպիսին կամ` մեկը, որ սիրում է Հայաստանը, բայց Հայաստանից փոխադարձ սերը չի ստանում: Ես եկա Հայաստան, որ ավելի լավ հասկանամ ու պայքարեմ թունավոր էթնոազգայնականության դեմ, ինչը հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի արմատն է, որը տարածված է ամբողջ աշխարհի հայերի վրա (կարևոր է նշել, որ հոմո-տրանսֆոբ ազգայնականությունն առկա է հայկական բոլոր համայնքներում, այն միայն Հայաստանի Հանրապետությունում չէ): Այն ինչ ապրեցի այսօր ցնցեց ինձ, բայց դա չի կանգնեցնի ինձ: Ես ուզում եմ հասկանալ, ովքե՞ր են այս մարդիկ, որ որոշում են, թե ով է հայ, ով` ոչ: Ո՞վ է տվել նրանց այդ լիազորությունն ու իրավասությունը, որ ղեկավարեն ու որոշեն, թե ով ենք մենք, թե որոնք են մեր արժեքները, թե ինչին ենք մենք հավատում, որն է մեր «ազգը»: Որտեղի՞ց են ստացել այդ իշխանությունը, որ մեզ բռնության ենթարկեն:
Ես միայն իմ պարուսույցի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ մեր կյանքում բոլոր այն մարդկանց մասին, որոնք փորձում են իրենց սահմանումների մեջ մեզ տեղավորել, մեր մարմինը, մեր ինքնությունը, մեր սեռականությունը, մեր գենդերային ինքնությունը, որոնք փորձում են սահմանել, թե ինչ է «Հայաստանը», ծնողները, ուսուցիչները, դպրոցները, հոգևորականները, եկեղեցիները, կոմիտեները, կուսակցությունները, «հեղափոխականները»: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչն է նրանց իրավունք տալիս: Այն ամենից հետո ինչի միջով մեր ժողովուրդն անցել է ու դեռ անցնում է, ինչպե՞ս են ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ այսպես վարվել: Ես գիտեմ ես ով եմ: Ես գիտեմ, որ հայ եմ, ու սիրում եմ հայ լինել, ու սիրում եմ գեյ լինել, ու ես նորից կպարեմ»:
Փինք Արմենիա
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.