Հին Հռոմում խմում էին սպանված գլադիատորների արյունը: Համարվում էր, որ այդպես մարդուն կենսական ուժ է փոխանցվում: XV դարում իտալացի փիլիսոփա և աստղագետ Մարսիլիո Ֆիչինոն նույն նկատառումներով խորհուրդ էր տալիս խմել երիտասարդ մարդկանց արյունը: XVI դարում նույն կարծիքին էր նաև հայտնի Պարացելսը: Անգամ արյան հիվանդությունների դեպքում արյուն էին խմում: Հատկապես բարձր էր գնահատվում կույսերի արյունը: Բժշկության այդ մեթոդը հասանելի էր միայն հարուստներին: Աղքատ մարդիկ գալիս էին դիտելու մահապատիժները և այնուհետև դահիճից մի քիչ տաք արյուն էին գնում: Պահպանվել է թարմ արյունից մարմելադ պատրաստելու 1679թ.-ի բաղադրատոմսը:
Բաղադրատոմս Basilica chymica գրքից (1608թ.)
Վերցրեք 24-ամյա կարմրահեր երիտասարդի մաքուր, չվնասված դիակը՝ մահապատժի ենթարկված ոչ ավելի քան մեկ օր առաջ՝ ցանկալի է կախաղան կամ ցցին հանելու միջոցով, դիակը մեկ օր պահեք արևի և լուսնի տակ, այնուհետև մեծ կտորների մասնատեք և վրան անուշահոտ խեժի և ալոեի փոշի ցանեք, որպեսզի այն շատ դառը չլինի:
Եվրոպայում բոլորովին վերջերս առաջացել էր ոչ թե այն հարցը՝ «ուտել, թե չուտել մարդկային միսը», այլ «կոնկրետ՝ որ մասն օգտագործել»: Ամենահայտնի բժշկական միջոցներից մեկը ծեծած, մանրացված եգիպտական մումիան էր: Համարվում էր, որ մումիայի թուրմը կանգնեցնում է արյունահոսությունը: Մյուս մոգական միջոցը մարդկային գանգն էր: Նրանով բուժում էին գլխացավերը: Գերմանացի բժիշկներն օգտագործում էին մարդկային ճարպը, որով ներծծում էին վիրակապերը:
Այդ ավանդույթները զարմանալիորեն երկար են պահպանվել: 1847թ.-ին անգլիացիներին խորհուրդ էին տալիս էպիլեպսիայի դեմ օշարակից և երիտասարդ կնոջ գանգից խառնուրդ օգտագործել: Մանրացված մումիաները գրանցված են որպես դեղամիջոց XX դարի նոթատետրերում:
Անգլիայի թագավոր Կարլ II կանոնավոր կերպով խմում էր մարդկային գանգից պատրաստված թուրմ: Առավել արժեքավոր էին համարվում Իռլանդիայի գանգերը, և թագավորի համար վերջիններս հատուկ բերվում էին այնտեղից:
Հասարակական մահապատիժների վայրերում էպիլեպսիայով հիվանդ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում: Համարվում էր, որ գլխատման ժամանակ դուրս պրծած արյունը կարող է բուժել այդ հիվանդությունը:
Հռոմի Պապ Իննոկենտի VIII պարբերաբար խմում էր երեք տղաներից քամված արյունը:
Աստիճանաբար մարդկային մարմնից դեղամիջոցներ ստեղծելու տեխնոլոգիաներն ավելի զարգացան: Բժիշկները հայտարարում էին, որ նրա ուժն ավելի է մեծանում, եթե դա լինի ինքն իրեն զոհաբերած մարդու դիակը: Օրինակ, Արաբական թերակղզում 70-80 տարեկան տղամարդիկ տալիս էին իրենց մարմինները՝ մյուսների փրկության համար: Նրանք ոչինչ չէին ուտում, միայն մեղր էին խմում և լոգանք ընդունում: Երբ «քաղցր ծերունիները» մահանում էին, նրանց տեղադրում էին քարե սարկոֆագի մեջ, որը կրկին լցված էր մեղրով: 100 տարի անց մասունքները հանվում էին: Այդպես հատուկ դեղամիջոց էին ստանում, որն, ինչպես համարվում էր, կարող էր մարդուն բուժել բոլոր հիվանդություններից:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.