Մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանի մեջ հայտնված կինը, ով ինչպես հետո պարզվեց՝ հայտնի իրավապաշտպան, քաղաքագետ, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինե Առաքելյանն է, դուրս է գրվել հոգեբուժարանից: Նա առայժմ չի ցանկանում շփվել լրագրողների հետ, սակայն հոգեկան ոչ մի խնդիր չունի եւ ամբողջովին հավասարակշիռ վիճակում է: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Արմինե Առաքելյանին ջրավազանից ձեռնաշղթաներով դուրս էին բերել եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն տեղափոխել ԱԻՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Դուրս բերման տեսանյութում երեւում էր, որ Առաքելյանը ինչ-որ տարօրինակ շարժումներ է անում, փակում աչքերը, հրում ոստիկաններին՝ գոռալով, որ նրանք խավարում են մնալու: Շատերին սա հիմք էր տվել կարծելու, որ կինը հոգեկան խնդիրներ ունի: Իրականում, ինչպես մեզ հետ զրույցում պնդում է Զարուհի Հովհաննիսյանը, ով բավական մտերիմ հարաբերությունների մեջ է Առաքելյանի հետ, նա ոչ մի հոգեկան խնդիր չունի: Պահվածքը, որ երեւում է տեսանյութում, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է իր ակցիայի նկատմամբ մարդկանց, ոստիկանների, լրագրողների ոչ ադեկվատ արձագանքով.
«Ի՞նչ իրավունք ունեն ձեռնաշղթա հագցնել մարդուն, եթե նա վնաս չի տվել որեւէ մեկին: Կապ չունի նա որտեղ է գտնվում: Նա ագրեսիա չի կիրառել, որ նրան մեկուսացնեն հասարակությունից որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդու: Ես լիազորված չեմ բացատրելու նրա անհատական ընդվզման ակցիան, չէի էլ ուզենա, որ բացատրվի: Բայց ես կարող եմ ասել, որ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ ես համարում եմ, որ անթույլատրելի է մարդուն նման իրավիճակի հասցնել, ձեռնաշղթա հագցնել ինչպես հանցագործի: Վերջին շրջանում ես շատ-շատ եմ իր հետ շփվել, ինքը ադեկվատ է, կարող եմ վստահեցնել ձեզ: Որեւէ խնդիր չունի: Տեսանյութն արված է այն ժամանակ, երբ իրեն ամբողջությամբ հունից հանել են, ձեռնաշղթաներ են հագցրել: Փորձել են ամեն կերպ նրան ներկայացնել որպես հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդ, որի ժամանակ ցանկացած մեկի մոտ կարող է նման պահվածք արտահայտվել: Իրականում այսօր հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվում է մեր իրավական համակարգը, որովհետեւ ցանկացած մարդու ազատ կամքի արտահայտությունը որակում է անհավասարակշիռ քայլ»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ Առաքելյանի ակցիան ինչ-որ անձնակա՞ն խնդրի արտահայտում է, թե՞ երկրում ստեղծված ընդհանուր վիճակով է պայմանավորված, հրապարակախոսը պատասխանեց. «Եթե նա մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդ է, քաղաքագետ է, այլեւս չի կարող անձնական լինել որեւէ խնդիր: Իր ցանկացած մեսիջ քաղաքական է: Ցանկացած մեսիջ վերաբերում է երկրի, աշխարհի իրավիճակին: Այնպես որ այդ մեսիջները պետք է կարողանալ կարդալ եւ հասկանալ»:
Ի դեպ, Արմինե Առաքելյանը ընդամենը շաբաթներ առաջ՝ ապրիլի 29-ին է հարցազրույց տվել «Առաջին լրատվականին»: Նա իր մտահոգությունն է արտահայտել երկրի ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ընդգծելով, որ թեեւ բանակը մեզ կարող է հաղթանակ պարգեւել, ինչպես 1994-ին, սակայն ներքին մակարդակում տանուլ ենք տալու, որովհետեւ քաղաքական միտքը այս տարիների ընթացքում չի փոխվել: «Այո, եղել են հաղթանակներ ռազմական դաշտում, բայց մենք պետականաշինության մակարդակում տանուլ ենք տվել: Եվ այդ նույն խավը, որը հաղթանակի դիվիդենտը ունի, դրա անվամբ իրենց աթոռները, ռեսուրսներն է կուտակել»,- ասում է քաղաքագետը եւ անդրադառնալով պատերազմի օրերին Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացվելու կոչին՝ հավելում. «Էդ ովքե՞ր են, որ ասում են հիմա գնում ենք սրան միանում ենք, լինում ենք համազգային միասնականություն, որովհետեւ դա է պահանջվում: Ինքնիշխան մարդուն չեն ասում՝ ում վրա գնա, ում տակը գնա կոնսոլիդացվի»:
Զարուհի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում են հետաքննել Արմինե Առաքելյանի հետ Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը եւ համապատասխան գործողություններ իրականացնել:
Հ.Գ. Արմինե Առաքելյանի հոգեկան առողջական վիճակի մասին տեղեկատվություն փորձեցինք ստանալ նաեւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնից: Մեզ ասացին, որ իրենց հիվանդների հետ կապված տեղեկատվություն չեն տրամադրում՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ մենք արել ենք ու սպասում ենք պատասխանի:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.