Դժվար է սպասել առերեսում Թուրքիայից, մի հասարակությունից, որն իր ողջ աշխարհը կառուցել է հարևանի կնոջը, աղջկան, աշխատանքն ու դաշտերը խլելու միջոցով: Շատ դժվար է հաղթահարել այն բարոյահոգեբանական վիճակը, որը ստեղծվել է 1915-ին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն` դիտարկելով Թուրքիայ ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է կուսակցություն-բանակ-ժողովուրդ համագործակցությամբ, այդ իսկ պատճառով գործ ունենք հավաքական պատասխանատվության խնդրի հետ: «Բացի այն, որ թուրք ժողովուրդը նյութական շահ է ստացել Ցեղասպանությունից, նրանք այդ հանցանքի մեղավորներին ճանաչել են որպես ղեկավար, ինչը առանձին պատասխանատվության հարց է առաջացնում: Այս տեսանկյունից, Ցեղասպանության ճանաչումը կնշանակի երկրի հիմնադրման պարադիգմայի ոչնչացում»,- նշեց Չեթինօղլուն:
Նա անդրադարձավ այն փաստին, որ մեր օրերում Թուրքիան Ցեղասպանությունը իր սահմաններից դուրս է իրականացնում: «Թուրքիայի կողմից «Իսլամական պետությանը» տրվող օգնությունը և աջակցությունը կարելի է որակել որպես ցեղասպանությունն իր սահմանից այն կողմ տանելու գործողություն, քանի որ դրա հետևանքով այսօր սպանվում են Ցեղասպանությունից ինչ-որ կերպ փրկվածները: Ղարաբաղյան հարձակումը ևս կարող ենք դիտարկել այս տեսանկյունից:
Քեսաբ, Մալուլա, Խաբուր, Նինովա, Սինջար… Այս բոլոր վայրերում տեղի ունեցածն ու Սիրիայի մասնատումը մինչ օրս շարունակվող ցեղասպանության մյուս կողմն են: Թուրքիան հնարավորություն է ընձեռում, որ ցեղասպանությունը սահմանից այն կողմ տեղափոխվի: ԻՊ-ի արարքների դեմ աչք փակելն ու նրան աջակցելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, եզդիների, ոչ մուսուլման հնագույն դավանանք ունեցողների ապագան վտանգի տակ է առնում: Նրանց դեմ իրականացվող քայլերը լիովին համապատասպանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներին»,- փաստեց մտավորականը:
Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Չեթինօղլուն ասաց, որ մոտ ապագայում նման հեռանկար չի տեսնում: «Քանի դեռ Ամասիայի նախկին հայկական թաղամասում, որտեղ այժմ սուլթան Սելիմի հրապարակն է, տեղի հայերին ու պոնտացի հույներին կացնով սպանած մսագործ Գաբաշ Ալիի պատկերն է կանգնեցված, Ցեղասպանության ճանաչումը մոտ ապագայի հարց համարելն անհնար է դառնում:
Սակայն այն կետից, ուր այսօր հասել է մարդկությունը, նաև անհնար է շարունակել ժխտումը: Վաղ թե ուշ ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցման հարցը քննարկման կդրվի»,- ընդգծեց Չեթինօղլուն` կարևորելով այս հարցում միջազգային հանրության աջակցությունը:
Նա հստակ քայլեր առանձնացրեց, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել փոխհատուցման:
«Նախքան փոխհատուցումը շատ բան կա անելու:
-Ներողությունը, ցեղասպանության հանցագործության ընդունումը, ամոթից ազատումը, ցեղասպանության հավաքական պատասխանատվության ընդունումը վերականգնման կարևոր քայլերից են: Այս տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է, որ ընտանիքներում տարբեր անձինք փորձեն հասկանալ, թե ինչ է կատարվել 1915 թվականին: Որպես հավաքական պատասխանատվության մի մաս ամեն ոք պետք է ինքն իրեն հարց տա՝ պապս 1915 թվականին ի՞նչ էր անում:
-Որպես ցեղասպանության հավաքական պատասխանատվություն բոլորը պետք է իրենց պարտքը համարեն ներողություն խնդրելը:
-Պետության գլխավորությամբ պետք է ներողություն խնդրել և ի հիշատակ զոհերի կանգնեցնել «Այլևս երբեք» խորագիրը կրող հուշարձան: Ցեղասպանության հետ ասոցացվող անձանց անունները դպրոցներից, պողոտաներից, փողոցներից և այլ հասարակական վայրերից պետք է մաքրվեն: Խորհրդանշական շենքերը, Քասաբյաններին պատկանող մերօրյա վարչապետի գրասենյակը, Քաբայանիսների սեփականությունը համարվող Տրապիզոնի Աթաթուրքի պալատը, Սպարտալյանների սեփականությունը համարվող Շիշլիի Աթաթուրքի թանգարանը, Հանչյաններին պատկանած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքը և այլ շինություններ պետք է վերադարձվեն իրական ժառանգներին…
-Քաղաքական կուսակցությունները կարող են ցանկություն հայտնել հստակեցնելու, թե ցեղասպանության հետևանքով ուրիշի սեփականությանը տիրացած պաշտոնյաներն ի՞նչ պայմաններով են վերադարձնելու սեփականությունն իրական ժառանգներին: Նման ցանկություն գլխավորապես պետք է հայտնեն ազատության և սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները:
-Գալով անհատներին՝ կարևոր է, որ մտավորականներն այս հարցում առաջնորդություն անեն:
-Պետք է հայտնաբերվեն և հայտարարվեն բռնի իսլամացված կանայք և երեխաները:
-Առանց մարդկանց ցանկությունը հաշվի առնելու բնակչության փոխանակության շուրջ համաձայնության եկած պետությունները պետք է ներողություն խնդրեն:
– Արխիվներն ու փաստաթղթերը պետք է բացվեն հետազոտողների համար:
– Քաղաքացիություն և բնակչության իրավունք պետք է տրվի Ցեղասպանության զոհերի և դրա հետևանքով աքսորվածների երրորդ սերնդի այն ներկայացուցիչներին, ովքեր նման ցանկություն կհայտնեն:
Միայն այս ամենից հետո է հնարավոր սկսել աշխատանքները փոխհատուցման պայմանների շուրջ»,- եզրափակեց նա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.