lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը
Միքայել, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին վարչապետի՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի հանձնարարականը, որի համար երեք շաբաթ ժամանակ է տվել: Մի՞թե չգիտեն՝ ովքեր են մենաշնորհել տնտեսությունը, երբ հիմնականում դրանք պաշտոնյաներ են:
Նորություն չեմ տեսնում այստեղ, Սերժ Սարգսյանի օրոք իշխանական դիսկուրսի բնորոշ գիծը ընդդիմադիր դիսկուրսի իմիտացիան է: Պարզ ասած, իշխանությունը միշտ էլ խոսում է խնդիրների մասին, այդ թվում կոռուպցիայի, կարծես ինքը չի պատասխանատու դրա համար: Գուցե այս անգամ ձևակերպումները մի փոքր ավելի կոշտ էին, ինչը բացատրվում է նրանով որ ապրիլյան դեպքերից հետո հասարակության մեջ շատ ավելի անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորվում դեպի կոռուպցիան: Սակայն, պարզ է, որ իրական քայլեր այդ ուղղությամբ, անգամ ցանկության դեպքում, հնարավոր չեն: Կոռուպցիան ներկայում գոյություն ունեցող իշխանական համակարգի հիմնական իմաստն է, և այդ համակարգի հիմքում ընկած հիմնական սկզբունքը: Ես ի նկատի ունեմ կոռուպցիան լայն իմաստով, այսինքն պետական համակարգի օգտագործումը անձնական հարստացման համար: Դա միակ բանն է, որ ներկա իշխանական համակարգը կարողանում է անել շատ արդյունավետ, և միակ բանն է, որ կապում է իշխանական համակարգի տարբեր հատվածներն իրար: Կարող են լինել առանձին պաշտոնանկություններ, և նույնիսկ գուցե մեկ-երկու քրեական գործ, բայց այդ ամենը իմիտացիայից այն կողմ չի անցնի:Գուցե իշխանության մեջ անգամ կա իրական գիտակցում, որ կոռուպցիան լուրջ վտանգ է Հայաստանի անվտանգության համար, սակայն, լինելով կոռուպցիոն համակարգի մաս, նրանք չեն կարող պայքարել դրա դեմ: Ցանկացած քրեական գործ որևէ միջին մակարդակի պաշտոնյայի դեմ կարող է տանել դեպի նրա վերադասը, և այդպես շարունակ մինչև գերագույն ղեկավարություն: Այնպես որ, լավագույն դեպքում, կարող են ինչ-որ չափով սահմանափակվել այն կոռուպցիոն երևույթները, որոնք անմիջականորեն կապված են բանակի և սահմանների պաշտպանության հետ, բայց այստեղ էլ չեմ կարծում, որ կտեսնենք լուրջ բացահայտումներ և աղմկոտ քրեական գործեր:
Իշխանությունն այս քայլով ընտրությունների՞ն է նախապատրաստվում, թե իշխանությունը կորցնելու վտանգ կա։
Երկու գործոններն էլ կան, իհարկե: Կարծում եմ, մինչև ապրիլյան դեպքերն իշխանությունը տպավորություն ուներ, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, և ամեն ինչ ընթանում է իր նախագծած սցենարով: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ չէր թե՛ Ադրբեջանի հարձակմանը, թե՛ հասարակության համախմբմանը և հասարակական ակտիվության այն աննախադեպ զարթոնքին, որը մենք տեսանք: Իշխանավորները բնազդաբար հասկանում են, որ այդ հասարակական ակտիվությունն իրենց համար վտանգ է ներկայացնում և փորձում են այն ուղղել իրենց համար ձեռնտու “ռազմա-հայրենասիրական” ուղով: Իհարկե, պետք է նաև ստեղծել պատրանք, որ իշխանությունները պատրաստ են պայքարել կոռուպցիայի և այլ բացասական երևույթների դեմ:
Առհասարակ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ հանրությունը մի փոքր հավատա, որ կամք կա։ Հնարավո՞ր է խաղի կանոններ փոխվեն։
Խնդիրն այն է, որ համակարգային փոփոխություններ հնարավոր են, միայն եթե իշխանությունը, առնվազն իշխանության առաջին դեմքերը հեռանան: Իհարկե, չեմ ասում, որ հենց այսօր բոլոր առաջին դեմքերը պետք է հրաժարական տան, բայց պետք է սկսել գործընթացը: Օրինակ, կարող էր ստեղծվել ազգային միասնության կառավարություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ եկող խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարական է տալու և այդպիսով իշխանությունը զիջելու է ապագա խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին: Այդ ամենը հնարավորություն կտար իշխանության մեջ իրականացնել սերնդափոխություն առանց լուրջ ցնցումների: Սակայն, իհարկե, մենք հասկանում ենք, որ այս ամենը ուտոպիայի ոլորտից է, ներկայիս իշխանության առաջին դեմքերը որևէ դեպքում պատրաստ չեն սեփական կամքով զիջել իշխանությունը:Կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելը հավասարազոր կլիներ սեփական իշխանությունից հրաժարվելուն, այնպես որ դրա մասին կարելի է մոռանալ: Փոխարենը, կարծում եմ, լինելու են զուտ իմիտացիոն գործընթացներ: Իշխանությունն ունի բավական մեծ փորձ՝ իմիտացիոն գործընթացներով ժամանակ ձգելու և ակտիվ գործունեության պատրանք ստեղծելու, օրինակ, եվրոպական կառույցների հետ հարաբերություններում: Պարզապես այժմ եվրոպական կառույցների դերում կհայտնվի Հայաստանի և Արցախի հանրությունը:
Պատերազմի սպառնալիքը հնարավո՞ր է զսպաշապիկ լինի իշխանությունների գործողություններին։ Առհասարակ այս պատերազմը որևէ բան փոխե՞ց պետական կառավարման համակարգում և ի՞նչ։
Իհարկե, ապրիլյան դեպքերը որոշ չափով սթափեցրին իշխանությանը: Այնպես որ, ինչ-որ փոփոխություններ կատարելու ցանկություն առկա է, առնվազն այն հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերվում են արտաքին քաղաքականությանը և անվտանգության հարցերին: Սակայն, իշխանության ձեռքերն այստեղ ևս կապված են, քանի որ իշխանավորներն իրենք թաթախված են կոռուպցիայի մեջ: Նույն պատճառով նրանք նաև խիստ խոցելի են արտաքին ճնշումների առջև: Այսպես, կարող էին լինել նաև մի շարք առավել վարկաբեկված պաշտոնյաների հրաժարականներ, որոնք անմիջականորեն առչվում են արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտին, սակայն մենք դա էլ չտեսանք: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն պաշտոնյայի դեմ ԶԼՄ-երում սկսվում է լուրջ քարոզարշավ, և թվում է, թե հող է նախապատրաստվում հրաժարականի համար՝ օրինակ Արտաքին Գործերի նախարար, Գլխավոր շտաբի պետ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: Սակայն, առայժմ մենք տեսնում ենք, որ այդ պաշտոնյաները հանգիստ շարունակում են պաշտոնավարել: Ցանկացած դեպքում այդ պաշտոնյաների հրաժարականներն էլ քիչ բան կփոխեին, որովհետև թե՛ արտաքին, թե՛ անվտանգության քաղաքականությունը մշակվում է նախագահայանում: Բայց այն հանգամանքը, որ այդ հրաժարականները չեղան, խոսում է այն մասին, որ իշխանությունը ի վիճակի չէ անգամ համեստ փոփոխություններ իրականացնել:
Իրավիճակը որքանո՞վ է պայթյունավտանգ իշխանության համար, երբ մի կողմից պանամական փաթեթն է հրապարակվում և տեսնում ենք 37 ՀՀ քաղաքացիների անուններ, մյուս կողմից ԵՄ դեսպանը նախազգուշացումներ է անում։
Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, բայց ես չէի գերագնահատի ԵՄ նախազգուշացումները, քանի որ ԵՄ-ը այսօր Հայաստանում չի տիրապետում լուրջ լծակների և նաև պատրաստ չէ լուրջ ճնշում իրականացնել Հայաստանի իշխանությունների վրա: Ճիշտ է, իհարկե, կան որոշակի կարմիր գծեր, որոնք խախտելու դեպքում ԵՄ ուզած թե չուզած պետք է միջոցներ ձեռնարկի: Բայց Հայաստանի իշխանությունն, ի տարբերություն օրինակ Ադրբեջանի իշխանավորների, միշտ այդ հարցում բավական զգույշ է գտնվել և աշխատել է այդ կարմիր գծերը չանցնել: Պանամայի փաթեթի մասին դժվարանում եմ ինչ-որ բան ասել, քանի որ չգիտեմ թե այնտեղ ինչ կա, բայց, ցանկացած դեպքում, այն Հայաստանի իշխանությունների համար կարող է որոշակի ռիսկեր պարունակել:Սակայն, հիմնական ռիսկերը իշխանության համար կապված են Արցախի հարցի հետ: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան թույլ են իշխանության դիրքերը ոչ միայն արտաքին քաղաքական առումով, այլև Հայաստանի ներսում: Այսօրվա լարված իրավիճակում իշխանությունների հանդեպ վստահությունը, որը մինչ այդ էլ շատ բարձր չէր, հասարակության մի զգալի մասի մոտ ձգտում է զրոյի: Ընդ որում, այդ վստահության կորուստը կարելի է արձանագրել նաև Արցախում, որը միշտ համեմատաբար ավելի լոյալ էր տրամադրված: Դժվար է գնահատել տրամադրությունները զինված ուժերում, բայց կան որոշ նշաններ, որ այստեղ ևս իշխանության հանդեպ անվստահության և դժգոհության միտումներն առկա են: Այնպես որ, ցանկացած անսպասելի զարգացում Արցախի շուրջ, լինի դիվանագիտական թե ռազմական, կարող է ճակատագրական լինել իշխանության համար:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.