Սա մի խայտառակ ու զարմանալի պատմություն է, որ առաջին հայացքից չես ուզում հավատալ: Չես ուզում հավատալ, որ մայրաքաղաքում «ամենասկուպոյները» հարուստներն են, ընդ որում` հանցավոր սկուպոյություն է դա: Այն, ինչ պիտի գրենք, բացարձակ ճշմարտություն է, որի մասին տարիներ շարունակ լռել են:
Բայց եկավ մեծահարուտ Սամվել Կարապետյանը և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ: ՀԷՑ-ը գնելուց հետո Սամվել Կարապետյանն իր վստահելի մարդկանց հանձնարարեց от и до ուսումնասիրել ու ներկայացնել ՀԷՑ-ի ողջ խոհանոցի պատկերը:
Երբ ամեն ինչ զեկուցում են, նա ուղղակի զարմանքից քարանում է. սկզբում չի հավատում իր լսածին: Ասում են այդ ժամանակ մտնում է երկրի ղեկավարի մոտ ու հարցնում, թե կա՞ն, արդյոք, արտոնյալ մարդիկ, ովքեր իրավունք ունեն լույսի վարձը չտալ: Եվ երբ լսում է պատասխանը, թե ոչ-ոք արտոնյալ չէ ու բոլորը պարտավոր են մուծել իրենց ծախսած հոսանքի գինը, անցնում է գործի:
Պարզվում է հետևյալը. շատ մեծահարուստներ իրենց օբյեկտներում, ռեստորաններում, խանութների ցանցերում, հյուրանոցներում, առանձնատներում, բենզա-գազալցակայաններում տարիներ շարունակ «սչյոտչիկ»` հաշվիչ չեն ունեցել և երբեք ՀԷՑ-ին հոսանքի դիմաց չեն վճարել:
Եվ Սամվել Կարապետյանը կարգադրեց բոլոր այդ «հոսանք գողացողների վրա» հաշվիչներ դնել:
Ոչ ոք չէր ընդդիմացել, քանի որ խայտառակ կլինեին:
Մեկ ամիս անց մուծումների աննախադեպ աճ է գրանցվել: Անուններ չենք տալիս, քանի որ խոսքը երևույթի մասին է, բայց մի երկու, երեք օրինակ բերենք:
Մի ոչ անհայտ մեծահարուստ պատգամավորի գազալցակայաններից միայն մեկում ամսական ծախսել էին 29 մլն դրամի էլեկտրաէներգիա, (քանի որ այնտեղ 22 կետ էր գործում): Պատկերացնո՞ւմ եք, տարիներ շարունակ չի մուծել ամսական 29 մլն դրամը: Այժմ խելոք, սուսուփուս մուծում է:
Մեկ ուրիշ մականունավոր պաշտոնյա, ով իր սեփական տանը տարիներ շարունակ հաշվիչ չէր դրել ու կոպեկ չէր մուծել, ստիպված է ամսական մուծել… մեկ միլիոն երեք հարյուր հազար դրամ:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ՀԷՑ-ն ինչքան գումար է կորցրել տարիներ շարունակ:
Բայց Սամվել Կարապետյանն արդեն «սչյոտչիկներ» է դրել այդ միլիոնատերերի խանութների ցանցերում, գազալցակայաններում ու առանձնատներում:
Այնպես, որ հիմա սուսուփուս մուծվում են…
Աղբյուրը` nyut.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.