Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը:
Դեպքի մասին Շենգավիթի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանը:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի հանձնարարությամբ ՀԿԳ ավագ քննիչ Ն, Մուրադյանը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն և ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել:
Տանտերերը չվախենալով ճիվաղներից՝ դիմադրություն են ցույց տվել ու անգամ վիրավորված վիճակում կարողացել են վնասազերծել տականքներին:
Նրանք հանցանքի վայր են ժամանել Mercedes մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով: Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ մահացած Հ. Ֆալանջյանը ոստիկանության նախկին աշխատակից էր, ում ժամանակին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հեռացրել է ոստիկանության համակարգից՝ սպայի պատիվն արատավորելու համար:
Տուժած Լ. Ավետիսյանը նույնպես ոստիկանության նախկին աշխատակից է, իսկ այս պահին համարվում է «Bravo» տաքսի ծառայության տնօրենը:
Դեպքի վայրում ոստիկանները, քննիչները ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել են ատրճանակ՝ խլացուցիչով, պարկուճներ, գնդակներ, դիմակներ, և հանցագործության գործիք այլ առարկաներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի դատախազության Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնակատար Ռազմիկ Էլիզբարյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 15:10Մեկին ծեծելով են սպանել, մյուսին՝ խեղդել պոլիէթիլենային տոպրակի օգնությամբ. երկու դիակները թաղել են տան բակում
- 15:10Գեղարքունիքի մարզում պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել. կիրառվել է ֆիզիկական ուժ, արցունքաբեր գազ
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.