«Մոսկվայի դատարանի կողմից ապրիլի 14-ին 4 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը օր օրի վատանում է։
Երեկ մեր մի քանի հարցերին պատասխանեց «Ազատություն Լևոն Հայրապետյանին» ակցիայի նախաձեռնողներից Արմեն Մկրտչյանը։
— Արմեն, ի՞նչ տեղեկություններ ունեք Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին։
— Վերջին տվյալներով, նրա առողջական վիճակը շարունակում էր ծանր մնալ, որևէ դրական փոփոխություն չկա, բայց հիմա, մեր ունեցած տեղեկություններով, որոշակի բուժօգնություն ստանում է։ Նման առողջական վիճակով, սակայն, բանտային պայմաններում պահելն անհնար է, իրեն կոնկրետ հիվանդանոցային պայմաններ են անհրաժեշտ ու ամենժամյա հսկողություն բժիշկների կողմից, ինչը բանտային պայմաններում անհնար է։
— Այնուամենայնիվ, խցում բժիշկների հսկողության ներքո՞ է գտնվում։
-Վերջին տվյալներով, ինքը նախնական խցային պայմաններից ավելի դրական պայմաններում է ու բժշկական որոշակի օգնություն ստանում է, բայց դա բավարար չի, և այն մի շարք հիվանդությունները, որոնք առկա են իր մոտ, կոնկրետ հոսպիտալացում է պահանջում ու կոնկրետ 24-ժամյա հսկողության անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական միջամտություններով։
— Իսկ տեղյա՞կ եք՝ Հայրապետյանի պաշտպանը դիմե՞լ է ՌԴ պատկան մարմիններին, որ իր պաշտպանյալին հոսպիտալացնեն։
-Բնականաբար, կալանավորման առաջին օրվանից փաստաբանները դիմել են համապատասխան ծառայություններին, ներկայացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը, բայց այդ ամենը հաշվի չի առնվել, այս ընթացքում Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը մի պահ կտրուկ վատացավ, դա ևս այն ժամանակ այդքան էլ հաշվի չառնվեց։
— Քրեական գործի հետ կապված ի՞նչ նորություններ կան, նրա պաշտպանը բողոքարկե՞լ է դատարանի վճիռը։
— Ճիշտն ասած, իրավական մասերին ծանոթ չեմ, բայց գործին որքանով ծանոթացել ենք, ակնհայտ շինծու քրեական գործ է ու կարծում եմ շատ շուտով Աստծո կամոք Լևոն Հայրապետյանը ազատության մեջ կլինի, որովհետև այդ աստիճանի առանց փաստերի գործը չեմ կարծում, որ երկար շարունակվի»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.