«Այս օրերին մոդայիկ են Հայաստանի և Իսրայելի համեմատությունները։ Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ Է, որքան հրաժարվել որևէ զուգահեռներից։ Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում։ Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետև՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատև պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն են ստեղծել «զրոյից»։ Կարևոր տարբերություն եմ համարում նաև այն, որ հավատը, կրոնը մեզանում, ի տարբերություն Իսրայելի, պետականաստեղծ նշանակություն չի ունեցել։ Իհարկե, պետք է նաև ընդունել, որ զարգացած երկրներում, առաջին հերթին Միացյալ Նահանգներում, պետական որոշում ընդունողների շարքերում հայեր չկան, իսկ հրեաները շատ են։
Դա չի նշանակում, որ մենք Իսրայելից ընդօրինակելու բաներ չունենք։ Նախևառաջ, իհարկե, «ոչ բարյացակամ» շրջապատում գտնվող պետության կառավարման արևմտյան ժողովրդավարության մոդելների ներդրումը՝ լեգիտիմ, բնակչության մեծամմասնության անվերապահ վստահությունը վայելող իշխանության ձևավորումը։
Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այնպես չէ, որ Իսրայելում այդ երևույթը չկար։ Սակայն այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դատվեցին կոռուպցիայի համար, այդ արատը զգալիորեն նահանջեց։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Միացյալ Նահանգները Իսրայելին տարեկան 10 միլիարդ դոլար է տալիս, (մեզ էլ կտա սկզբում՝ ավելի քիչ), եթե գողությունը վերացնենք։
Երրորդը՝ հասարակության մշտական մոբիլիզացիան է։ Իսրայելցիները գիտեն, որ իրենց երկրի սահմանի որևէ տեղում ցանկացած պահի կարող են սկսվել ակտիվ մարտական գործողությանները և պատրաստ են հզոր հակահարված տալ դրան։ Այդ աձենը չի խանգարում այդ երկրին զարգացնել գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը… »,–գրում է թերթի խմբագիրը։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.