Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին:
Aravot.am-ն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ինչ տեղեկություններ կան տվյալ զինծառայողի մասին: «Ադրբեջանական բանակի` Սումգայիթ քաղաքից զորակոչված ժամկետային զինծառայող Աբդուլմեջիդ Ախունդովը քառօրյա պատերազմի ժամանակ սպանվել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք ներխուժելու ժամանակ, այդ պատճառով վերջինիս դին գտնվել է հայկական կողմում։
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ տեղի ունեցած դիերի փոխանակման ժամանակ, վերջինիս դին հանձնվել է ադրբեջանական կողմին։ Ադրբեջանական կողմին փոխանցված որևէ դիակի վրա չեն եղել խոշտանգման հետքեր, այդ թվում` այս զինվորի»,-ասաց Աշոտ Մովսիսյանը: Ինչպես նշվել էր, լուսանկարում Աբդուլմեջիդ Ախունդովը մատներով ցույց է տվել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի ժեստը։ «Սպանված զինծառայողը ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը, որը խորհրդանշում է գայլի գլուխ։ Գայլը համարվում է թյուրքական ցեղերի տոտեմը»,-պարզաբանեց Մովսիսյանը եւ հավելեց, որ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնամոլական ձախակողմյան կազմակերպություն է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության ժամանակ թուրքական ազգայնամոլական շարժումը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում և մասնակցել նաև Արցախյան պատերազմին։ Այսօր Ադրբեջանի հանրության մոտ մեծ տարածում ունի «Գորշ գայլեր» շարժման գաղափարախոսությունը։ Ադրբեջանական և թուրքական ազգայնամոլության համատեղ թիրախ է հանդիսանում հայկականությունը, ուստի «Գորշ գայլերի» գաղափարական ազդեցության տակ գտնվող զինվորականներն, անշուշտ, առկա են ադրբեջանական բանակում:
Այս ամենը կատարվում է Բաքվի իշխանությունների թողտվությամբ: Իհարկե, սրանով սիրաշահվում է նաև Թուրքիան»։ Մեր զրուցակցի խոսքով` Ադրբեջանում 25 տարի շարունակ քարոզվող հակահայկականությունը եւ ադրբեջանցի երեխաներին դեռեւս օրորոցից «մատուցվող» հայերի հանդեպ ատելության հետեւանքներն այսօր ավելի քան ակնառու են. «Ադրբեջանի ազգայնամոլների մոտ հայի մարմինը խոշտանգելն ընկալվում է որպես հերոսության և խիզախության նշան, և սա հովանավորվում է նաև երկրի ղեկավարության կողմից։ Դրա ապացույցները շատ են՝ Ռամիլ Սաֆարով, Իբադ Հուսեյնով… Վերջին ռազմական գործողությունների ժամանակ կատարված վայրագությունները ցույց տվեցին, որ այդ ալիքն ավելի է ուժգնանում։ Անշուշտ, հայոց բանակի զինվորների մարմինների խոշտանգումը միտումնավոր քայլ է, և այդ ամենի` սոցիալական ցանցերում հայտնվելը պատահական չէ: Դրանով առաջին հերթին փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության և հայ զինվորների շրջանում: Սրանով Բաքուն փորձում է խնդիր ստեղծել նաև մեր համար։
Ըստ իրենց՝ Հայաստանում ապրող ծնողները, տեսնելով այս ամենը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները ծառայության չանցնեն Լեռնային Ղարաբաղում, ինչը, կարծում եմ, ձախողված ծրագիր է։ Բացի այդ, այս կերպ Բաքուն իր ներքին լսարանի համար փորձում է ստեղծել նոր «հերոսներ»՝ ի դեմս այդ դահիճների»: Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե նման վայրագությամբ հրճվելն ու դա հերոսացնելը քաղաքակրթական ինչպիսի բնութագրի մասին է վկայում. «Միանշանակ, սա ապացուցեց, որ բավական չէ աշխարհին պարզապես ասելը, որ «Իսլամական պետության» զինյալները ահաբեկիչներ են, քանի որ սպանում են խաղաղ բնակչությանը և գլխատում գերիներին՝ թե զինվորական, թե քաղաքացիական։ Մենք ականատես եղանք, որ այդ նույն ուղով է առաջ գնում նաև մեր թշնամին, որի համար զինվորին գլխատելը հերոսություն է։ Մեր համար սա ոչ թե «ԻՊ»-ի ձեռագիրն է, այլ հենց Բաքվի. երբ Ադրբեջանում հայերի դեմ ժամանակին այսպիսի վայրագություններ էին իրականացվում, «ԻՊ»-ն չկար»,-եզրափակեց Աշոտ Մովսիսյանը:
aravot.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.