ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը զենք վաճառել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին տրամադրում է ժամանակակից զենքեր:
Դեսպանն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում Հաղթանակի զբոսայգում, երբ մասնակցում էր Հաղթանակի օրվա միջոցառումներին:
Լրագրողները դեսպանին հարցրել են, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Իվան Վոլինկինն ակնարկել է, որ իրեն հարցը այնքան էլ դուր չի գալիս, եւ որ ինքը Հաղթանակի պողոտայում է այլ նպատակով ու պատրաստ է պատասխանել օրվա թեմայով:
Սակայն լրագրողները կրկնել են հարցը՝ մի փոքր այլ ձեւակերպումով, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ինչու է զենք վաճառում Հայաստանի թշնամի երկրին: Ի պատասխան՝ Ի . Վոլինկինը նախ լրագրողներից փաստաթուղթ է պահանջել՝ ասելով, ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Իսկ ավելի ուշ բացատրել, թե Հայաստանին ՌԴ-ն տրամադրում է ժամանակակից զենքեր: