Նախիջևանի շրջանում ակտիվ ռազմական գործողություններ կսկսվեն այն դեպքում, երբ թուրքը որոշի բացի Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմ սկսելուց, պատերազմ սկսել նաև Հայաստանի հետ: NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար, ռազմական փորձագետ Վովա Վարդանովն՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը: «Վերոնշյալ դեպքում Նախիջևանի կողմից ռազմական գործողություններ տեղի կունենան` մանավանդ հաշվի առնելով, որ այնտեղ թուրքերը մոտիկ են, սպառազինության հարցում խնդիր չկա: Բնական է, որ հավանականություն կա, եթե Ադրբեջանը հարձակվի նաև ՀՀ-ի վրա: Նրանք Նախիջևանն իրենց անբաժանելի մասն են համարում, ինչպես մենք՝ Ղարաբաղը»,- նկատեց Վովա Վարդանովը: Իսկ դիտարկմանը, թե կորոշի արդյոք Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմ սկսել` ներկա իրավիճակը հաշվի առնելով, հիմքեր կա՞ն մտածելու, որ նման քայլի կգնա, Վովա Վարդանովն ասաց. «Միշտ էլ դրա հավանականությունը կա, ցանկացած պահի կարող է լինել, քանի որ մենք այն սարսափն իրենց մեջ չենք ներշնչում, որ վախենան նման սցենարից: Նրանք այդ քայլից խուսափում են ավելի շուտ ռուսի ազդեցության տակ: Թեպետ, ոչ-ոք հստակ չի կարող ասել` դա երբ կլինի, քանի որ մենք դիվանագիտական ու ռազմական նման դրսևորում ենք ցուցաբերում՝ նկատի ունեմ, որ թուրքն արեց, մենք ի պատասխան, ու փաստորեն, մենք չենք որոշում` Հայաստանը մասնակցի՞ այդ կոնֆլիկտին, Նախիջևանը կներքաշվի, թե՝ ոչ: Այսինքն՝ թուրքն ինչ տա՝ դրան պատասխան մի բան կանենք: Դա լավ է, թե վատ, ուրիշ խնդիր է: Համենայն դեպս, սա է մեր որդեգրած ճանապարհը»: Հարցին` առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության` Ադրբեջանը կարո՞ղ է պահել Նախիջևանը, Վովա Վարդանովը պատասխանեց. «Չեմ կարծում: Եթե օսման թուրքը Ադրբեջանին չօգնի, ապա ՀՀ-ի հետ նման բախման դեպքում Ադրբեջանը կկորցնի Նախիջևանը: Առանց Թուրքիայի լուրջ մասնակցության չեն կարող մեզնից պահել Նախիջևանը, որը շատ խոցելի է, և իրենք դա լավ են հասկանում: Բացի այդ, երևի, պատճառներից մեկը հենց խոցելի լինելու հանգամանքն է, որ իրենք ՀՀ-ի վրա չեն հարձակվում: Հաշվի են առնում այն հավանականությունը, որ Նախիջևանը մենք կոչնչացնենք՝ որպես Ադրբեջանի Հանրապետության մաս»: Նրա խոսքով՝ Նախիջևանի հատվածը խոցելի է ռելիեֆի, մարդկային ռեսուրսների և պաշտպանելու անհնարության տեսակետից: Վովա Վարդանովը շեշտեց, որ անհնար է այն պաշտպանել: «Դիրքերի առումով այստեղ շահեկան վիճակում ենք, բայց այստեղ դիրքերի հարցը չէ, մենք արդեն այստեղ խոսում ենք ոչ թե դիրքապահության մասին, այլ լայնածավալ գործողությունների հավանականության մասին, եթե թուրքը գնա, իհարկե, դրան: Երբ ազեր թուրքը լայնածավալ գործողությունների մեջ ներքաշի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա կանգնած զորքերին, այդտեղ արդեն դիրքերը կարևոր չեն: Այստեղ արդեն կարևորը ճանապարհներն են, զրահատեխնիկա օգտագործելու և այլ հնարավորությունները: Ինչքան էլ զենք ունենան, և եթե անգամ մարդկային ռեսուրսներն էլ հագեցնեն, այդտեղ մեր վիճակը շատ ավելի լավ է, քան Նախիջևանի բանակինը»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Իսկ թե Նախիջևանի հատվածում ակտիվ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանն ինչպե՞ս կդրսևորի իրեն, Վովա Վարդանովն ասաց. «Իրեն կդրսևորի ինչպես միշտ` մի երկու դիվիզիա կմոտեցնի Նախիջևանի և Մեղրիի մոտ գտնվող իրենց տարածքին: Եվ միայն այն դեպքում կխառվնի, երբ օսմանյան թուրքերը կլինեն իրենց դրոշի տակ: Այսպես ասած՝ միայն համաթուրքական պատերազմի դեպքում Իրանը կխառնվի: Իսկ մինչ այդ չի խառնվի, ինչպես ռուսները չեն խառնվում»: Նկատենք, որ վերջին օրերին քննարկվում է Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորքերի կուտակման հարցը: Հիշեցնենք նաև, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ ինչպես Նաիջևանի, այնպես էլ այլ ուղղություններով նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակում:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.