Ապրիլյան պատերազմի բանավոր պայմանավորվածության արդյունքում զինադադարի ռեիմի անցնելուց հետո Արցախի հանրությունը ԼՂՀ Ազգային Ժողով էր մտցրել մի հայտարարության նախագիծ, որով հնարավորինս կկանխվեր Մարտակերտի շրջանում օրեր շարունակ տեղի ունեցող պատերազմը:
Դա արվել է օրենքին համապատասխան, այսինքն, նախագիծն ուղարկվել էր իրեն ընդդիմադիր հռչակած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, որը մի քանի օր անց պատասխանեց, որ նախագիծը ներկայացված է պառլամենտի խմբակցությունների քննարկմանը, և պետք է հրավիրվի նիստ, որի ընթացքում հայտարարությունը պետք է հրապարակվի:
Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Ազգային Ժողովը այդպես էլ նիստ չհրավիրեց, պատճառանաբելով, որ պատգամավորների մի մասը գտնվում է առաջնագծում (չնայած, Արցախում բոլորը գիտեն, որ առաջնագծում առաջին օրվանից մինչ այսօր գտնվում է միայն պատգամավոր Վիտալի Բալասանյանը, իսկ մնացածը կատարում են սուրհանդակների դերը): Հաջորդ պատգամավորը, որի միջոցով նախագիծը պետք է մտներ ԱԺ, դա «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է, որն ընդհանրապես չպատասխանեց, թե ինչ է ձեռնարկել այդ ուղղությամբ:
Առաջարկ արվեց կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը նաև «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որն էլ իր հերթին պառլամենտում ամենամեծ խմբակցությունն ունի: Կառավարությունից հայտնեցին, որ ԼՂՀ ԱԺ ձայնը ներկա պահին ընդհանրապես ոչ մի դեր չի կարող խաղալ, քանի որ մեր պատգամավորների ձայները ընդհանուր առմամբ լուրջ չեն ընդունվում…
Հասարակությանը այլ ելք չի մնում, քան դիմել լրատվամիջոցներին ու հրապարակել այդ հայտարարության նախագիծը: Քանի որ հասարակության մի մասը այժմ առաջնագծում է, մեզ իրավունք ենք վերապահում խոսել նրա անունից:
Մարգարիտա ՔԱՐԱՄՅԱՆ
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը. Նախագիծ
Ապրիլի 2-5 Ադրբեջանը նոր ագրեսիա է նախաձեռնել Արցախի Հարապետության դեմ, որի հետևանքով խախտվել է մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված պետական սահմանը, և տուժել են ինչպես կանոնավոր բանակի զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են միջազգային նորմերով պատերազմ վարելու բազմաթիվ դրույթներ, ինչի հետևանքով Թալիշ գյուղի երեք բնակչի դիակները վանդալիզմի են ենթարկվել: Խոշտանգումների և անարգանքի են ենթարկվել նաև մեր բանակի գերի ընկած զինծառայողները, ինչի մասին ասված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տասնութ էջանոց զեկույցում:
Ադրբեջանի կողմից իրականացված նոր ագրեսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի դիմում պատերազմի, մինչև չի ունենում համապատասխան «հրահանգներ» և «թույլտվություն», ընդ որում՝ տարբեր ատյաններից կամ երկրներից:
Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք եղել և այսօր էլ ականատեսն ենք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանագծում տարբեր հանդիպումների, համաժողովների, նիստերի նախօրեին և երբեք չի թաքցրել, որ դա իր այսպես կոչված «ռազմական դիվանագիտությունն» է:
Ինչպես հայտնի է, 2016 թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վալտերի կողմից պատրաստված «Բռնությունների մակարդակի աճ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևը, որի համաձայն, հայկական ուժերը պետք է դուրս գան իրենց հսկողության տակ գտնվող տարածքներից:
Նույն օրը Վեհաժողովն ընդունեց մեկ այլ՝ «Ադրբեջանի միջսահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևը, որը ներկայացրել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Համաձայն բանաձևի, հայկական ուժերը արգելափակել են ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախի Հանրապետության Սարսանգի ջրամբարը:
Ըստ Վեհաժողովի ընդունած բանաձևի երրորդ կետի, Վեհաժողովը համարում է, որ կանխամտածված արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը պետք է դիտարկել որպես «ագրեսիա շրջակա միջավայրի միջոցով» (environmental aggression) եւ ընկալվում է որպես մեկ երկրի թշնամական ակտ մյուսի նկատմամբ, որի նպատակն է ստեղծել բնապահպանական աղետի գոտի եւ անհնար դարձնել բնակչության բնականոն կյանքը:
Բանաձի չորրորդ կետով «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հարակից այլ տարածքների օկուպացիան նմանատիպ մարդասիրական եւ բնապահպանական խնդիրներ է ստեղծում Դաշտային Ղարաբաղի տափաստաններում ապրող Ադրբեջանի քաղաքացիների համար»:
Բանաձեւի յոթերորդ կետով «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությունը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում»:
Նշենք նաև, որ ընդունված հակահայկական բանաձևին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ են քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները կիսվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների մոտ։
Քվեարկության արդյունքում 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ հակահայկական բանաձևը ընդունվել է։
Հաշվի առնելով վերը նշվածը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է.
— Արցախի իշխանությունները բազմաթիվ անգամ են առաջարկել Ադրբեջանին՝ բանակցել դեմ առ դեմ բանաձևում նշված Սարսանգի ջրամբարի ջրի օգտագործման շուրջ, սակայն մեր հարևան երկիրը կտրականապես հրաժարվում է որևե բանակցություններ վարել Արցախի Հանրապետոթյան հետ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը տարիներ շարունակ հանգիստ օգտվում է ջրամբարի ջրից, և հայկական ուժերը երբևիցե չեն խոչընդոտել խաղաղ բնակչության բնականոն կյանքին: Այդ իսկ պատճառով ԵԽԽՎ մեղադրանքը՝ հայկական կողմից արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծման մեջ, համարում ենք անհիմն և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի հնարավոր աջակցություն պարունակող:
Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությանը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում, ապա մենք հայտարարում ենք, որ այս կետը ի հայտ է բերում այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն կիրառում է երկակի ստանդարտներ: Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հնարապետության տարածքում, իսկ Արցախի Հանրապետությունը ԵԽԽՎ-ում չունի խորհրդարանական պատվիրակություն, որը պետք է համագործակցի նման զեկույցների նախապատրաստման գործընթացում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.