Եվրահանձնաժողովը իր հրապարակած զեկույցում նվազեցրել է Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումը: Ըստ եվրափորձագետների, ՌԴ ՀՆԱ-ն 2016 թվականին կնվազի ոչ թե 1,2՝ ինչպես կանխատեսել էին փետրվարին, այլ 1,9 տոկոսով:
Եվրահանձնաժողովի այդ կանխատեսումը բնականաբար տագնապ է նաեւ Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գերկախված մնալ Ռուսաստանի տնտեսությունից: Փետրվարին Սերժ Սարգսյանը նախաձեռնեց խորհրդակցությունների շարք, որոնք նվիրված էին երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացմանը: Եղան խորհրդակցություններ Իրանի, Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերության թեմայով: Թե ինչ կոնկրետ արդյունք են ունեցել այդ խորհրդակցությունները, պարզ չէ: Համենայն դեպս, տեսանելի արդյունք գոյություն չունի, թեեւ իհարկե այստեղ կարող է պատճառաբանություն լինել ապրիլյան պատերազմը:
Բայց, մյուս կողմից, պատերազմը էլ ավելի է ստիպում մտածել տնտեսության մասին: Օրերս Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը կարող է հարվածել Հայաստանի տնտեսական ցուցանիշին, քանի որ պատերազմները ընդհանրապես բավական վատ են ներդրումների համար; Դա իհարկե աքսիոմա է, եւ իհարկե ներդրողները ձգտում են այնտեղ, որտեղ կա կայունություն: Եվ այդ իմաստով ապրիլյան պատերազմն ու Արցախի հարցում սրված վիճակը Հայաստանի համար տնտեսական լուրջ մարտահրավեր է:
Մյուս կողմից, պատերազմն ինքը մարտահրավեր է, որն անհնար է լուծել առանց տնտեսական խնդիրները լուծելու: Տնտեսությունը պատերազմ վարելու կարողության, բանակի մարտունակության հիմքն է:
Հետեւաբար Հայաստանն իրավունք չունի արդարանալ պատերազմով: Հակառակը, պատերազմը Հայաստանին զրկում է տնտեսական որեւէ արդարացումից: Պետք է օգտագործվի ամեն մի լումայի հնարավորությունն անգամ: Բայց դա նշանակում է առաջին հերթին խստագույն պայքար կոռուպցիայի, պետական միջոցների չարաշահման դեմ:
Եվ եթե Հայաստանում իրապես տարվի այդ պայքարը, ապա նախ հնարավոր կլինի ներքին ռեսուրսների արդյունավետության բարձրացումով բարձրացնել տնտեսական ներկայիս ցուցանիշները եւ, բացի այդ, որոշակիորեն փոխհատուցել պատերազմի թողած հետեւանքը ներդրումային միջավայրի վրա: Ի վերջո, Հայաստանի ներդրումային միջավայրի հենքը պետք է կազմի օտարերկրյա հայկական կապիտալը: Հայաստանում պետք է ստեղծվի այդ կապիտալի համար ներդրումային բարենպաստ, ազատ միջավայր, որտեղ առաջին հերթին կլինի այսպես ասած գործընկերների ընտրության ազատություն, երբ հենց ներդրողը կորոշի, թե ով է իր գործընկերը, ոչ թե Հայաստանի իշխանությունը ներկայացնող տարբեր օդիոզ անձինք կամ առաջին դեմքեր:
Ըստ այդմ, Հայաստանն ունի տնտեսական ցուցանիշների բարելավման ահռելի ռեսուրս, պարզապես դրա համար պետք է բարելավել կառավարման որակները: Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունն այժմ: Տեսանելի զբաղվածության դաշտում քննարկումն է, թե արժե՞ արդյոք սահմանափակել Թուրքիայից ներկրումները, թե ոչ:
Դա կապ ունի՞ Հայաստանի տնտեսության խնդիրների հետ: Իհարկե ոչ: Դա կապ ունի Ռուսաստանի խնդիրների հետ, քանի որ Թուրքիայի հետ գժտությունից ի վեր Մոսկվան փնտրում է Անկարայի հանդեպ իր տնտեսական այսպես ասած պատժամիջոցների դաշնակից, սակայն որեւէ պետություն չմիացավ այդ պատժամիջոցներին, եւ ըստ երեւույթին կրկին Ռուսաստանի վերջին հանգրվանը մնաց Հայաստանը:
Հավանաբար այդ գնով է Ռուսաստանը համաձայնել նվազեցնել գազի գինը Հայաստանի համար: Ընդ որում, ինչպես պարզվեց օրերս, գազի անգամ նվազեցված գինը՝ սահմանին 150 դոլար, ներկայում ավելի թանկ է, քան օրինակ Գերմանիայի սահմանին ռուսական գազի գինը: Իսկ արդեն հայաստանցի սպառողի բնակարանում գազի գինը շարունակում է մնալ ամենաբարձրներից մեկն աշխարհում, քանի որ ամեն ինչ շարունակում է մնալ Գազպրոմի լիակատար մենաշնորհի ներքո, անգամ Հայաստանի կառավարությունը:
Այն դեպքում, երբ աշխարհում տեղի են ունենում լրջագույն քաղաքական գործընթացներ, երբ ԱՄՆ նախագահի մակարդակով հնչեցվում է տրանս-խաղաղօվկիանոսյան առեւտրային տարածության ձեւավորման եւ համաշխարհային առեւտրում դրա թելադրող դերի մասին: Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունը, ու անգամ ընդդիմադիր հանդես եկող շրջանակներից շատերը շարունակում են կառչած մնալ Եվրասիական միությանը, բնականաբար Ռուսաստանին չբարկացնելու շահադիտությունից ելնելով, որովհետեւ շահի այլ տեսակ այդ միությունում Հայաստանը չի ունեցել եւ չունի:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.