Կա տեղեկություն, որ Ադրբեջանը տարհանում է Արցախի հարավ-արեւելյան սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ շփման գծի մոտ Ադրբեջանի զինված ուժերի հրետանային եւ հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների ընթացքում իրականացվում են ռուսական արտադրության «Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Բացի այդ, մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը:
Դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը, այլ զորատեսակների հետ համագործակցությամբ փորձարկվելու է դրանց կիրառումը:
Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ Ռուսաստանը շարունակում է արդիական սպառազինության մատակարարումները: Բացի այդ, Ադրբեջան են ժամանել ռուս մասնագետներ, ովքեր պետք է օգնեն ադրբեջանցիներին զենքին տիրապետելու հարցում:
Հայկական կողմը հաղորդել է հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին, նշելով, որ այս անգամ այդ կուտակումներն ավելի մեծ ծավալների են: Արդյոք դա հարձակման համար է, թե այսպես ասած պլանային զորաշարժեր են, դժվար է ասել:
Եթե բնակչության տարհանումը համապատասխանում է իրականությանը, չի բացառվում հայկական դիրքերի հրետակոծության ինտենսիվացումը: Քանի որ հակառակորդի հրետանային համակարգերը տեղակայված են բնակավայրերում, հայկական կողմը նշել է, որ պատասխան գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում: Հնարավոր է՝ զորավարժությունների մեկնարկը կապված է այդ հանգամանքի հետ:
Հնարավոր է նաեւ՝ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ փորձում է ավարտին հասցնել այն համատեղ ծրագիրը, որը տապալվեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների արդյունքում:Այն մասին, որ այդ ծրագիրը կիսատ է մնացել, վկայում են ապրիլյան ռազմական գործողությունների ավարտից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ինչպես նաեւ ռուս եւ ադրբեջանցի պաշտոնատարների հայտարարությունները:
Մասնավորապես, հայկական կողմը գաղտնազերծեց Կազանի փաստաթուղթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ռուսական կարգավորման պլանը: Փաստացի, ապրիլյան պատերազմի արդյունքը տապալել էր այդ պլանը:
Ի՞նչ է սպասվում: Փորձագետները տարբեր սցենարներ են կանխատեսում՝ լայնածավալ պատերազմից մինչեւ մինչապրիլմեկյան «սողացող պատերազմի» շարունակումը: Ակնհայտ է մեկ բան՝ հայկական կողմը սկսել է նոր իրավիճակին համարժեք, թեկուզ եւ որոշ դեպքերում ուշացած կամ կիսատ, քայլեր ձեռնարկել, եւ այս հարցում հետեւողական ու ինքնիշխան որոշումները բերելու են հայկական կողմի ձեռքբերումներին:
Հայկական կողմը ներկայում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, մի լուրջ առավելություն ունի՝ այլեւս չի կարող հույս պահել իր «դաշնակցի» վրա: Ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձը՝ դա հայերի հաղթանակի պայմանն է:
- 13:10Ադրբեջանցիները հենց Հայաստանի սահմանի մոտ տեղադրելու են անցագրային կետ, սա ձեռնոց է ռուս խաղաղապահներին. Նահապետյան
- 15:10Որոշումն ուղղված է ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը. ՌՀՄ հայտարարությունը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
- 13:10Ադրբեջանին խոստանում են Իրանի տարածքի մի մասը, եւ Ալիեւն այսօր վա բանկ է գնացել, նրան ներում չի լինելու. քաղաքագետ
- 12:10Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
- 11:10Ադրբեջանը սպառնում է նոր «օպերացիաներ» իրականացնել՝ Բաքվում հանդիպելու առաջարկը Արցախի կողմից յուրաքանաչյուր մերժումից հետո
- 15:10ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
- 12:10Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից. Yrevan.Today
- 14:10Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի
- 13:10Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն
- 12:10Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի առաջարկները Ադրբեջանի հետ պայմանագրի նախագծում
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.