Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը:
Նախապատրաստություններ
Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն:
Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(…) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում: Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը:
Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար:
Հայկական ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.