ԳԱԼԱ-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, չնայած քառօրյա պատերազմից հետո ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությանը, բայց գրեթե ամեն օր խախտվում է հրադադարը, օր օրի աճում է զոհերի թիվը: Կա՞ արդյոք որևէ հեռանկար բանակցային գործընթացով ստիպելու Ադրբեջանին կրակը դադարեցնել:
– Հեռանկարներ կան, բայց սա մի խնդիր է, որի մասին մենք բարձրաձայնել ենք 2004-2005 թվականներից սկսած: Տեսանելիորեն երկու կողմերը ներքաշվել էին սպառազինությունների մրցավազքի մեջ, ձեռք էին բերում հարձակողական սպառազինություններ, և առաջին հերթին Ադրբեջանը: Ես կարծում եմ Հայաստանը ճիշտ խնդիր է դրել, որ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ հրադադարի ռեժիմի խախտումների պայմաններում:
Երբ մենք հետևում ենք ադրբեջանական կողմի վարքագծին ՝ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, հույս ուներ, որ այս վերջին քառօրյա պատերազմից հետո իր դիրքերն ամրապնդվել են բանակցությունների ժամանակ՝ երկու- երեք դիրքեր են ձեռք բերվել կորուստների գնով: Բայց Հայաստանը ոչ թե կորուստների, այլ դինամիկայի պատճառով հասկանալիորեն մերժում է այս իրավիճակում բանակցությունների շարունակումը, ինչն առաջացրել է Ադրբեջանի մտահոգությունները: Եվ կարծես թե վերջին օրերին Ադրբեջանի նամակներում ոչ միայն հայկական կողմից նախահարձակումներից պաշտպանվելու, ոչ միայն պատժիչ հարվածներ ստանալու, այլ նաև բանակցություններից հրաժարվելու կապակցությամբ, թերևս, շատ տեսանելի են մտահոգությունները: Սա նշանակում է, որ պետք է շարունակել, և Հայաստանը մի քանի լուրջ խնդիր է դրել. դա միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն է, դա մոնիթորինգային խմբի ստեղծումն է, դա հստակ երաշխիքներն են, որ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն լինի, որովհետև անիմաստ է բանակցություններ վարել մի պետության հետ, որը փաստացի չի հարգում իր իսկ ստորագրած պարտավորությունները՝ ոչ միայն եռակողմ հրադադարի համաձայնագրի պարագայում,այլ նաև միջազգային կառույցների առջև ստանձնած: Հետևաբար, այս խնդիրներն Ադրբեջանի քաղաքական կամքի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն են տալիս, մնում է՝ Երևանը հետևողական լինի այս առումով:
-Ապրիլյան պատերազմից հետո ավելի պատրաստված լինելու համար ի՞նչ է ձեռնարկվում նոր սպառազինության ձեռք բերման, զինտեխնիկայի համալրման ուղղությամբ, կամ կատարվո՞ւմ են, թե՞ ոչ:
-Ճիշտն ասած՝ դա մի ոլորտ է, որը միշտ փակ է եղել, այսօր էլ փակ է, բայց նկատելի է, որ հայկական կողմը գիտակցում է դրա անհրաժեշտությունը: Չեմ կարող ասել, թե ինչ քայլեր է անում, միայն կարող եմ ասել այն, որ թերևս այդպիսի նշան կարող եմ համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից համապատասխան հաշվեհամարի բացումը, որը նաև նախատեսում է համազգային աջակցություն սպառազինության ձեռք բերման առումով: Սա նշանակում է, որ կա նպատակ, թե ինչպես պետք է իրականացնել դա, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Նկատելի է, որ Հայաստանն ամենատարբեր ձևերով փորձում է ճնշումներն ուժեղացնել մեր դաշնակից Ռուսաստանի վրա՝ ստանալու 200 միլիոնի դիմաց խոստացված սպառազինությունը, սա ևս մեկ այլ ասպեկտ է: Կան բազմաթիվ նախաձեռնություններ՝ մասնավոր քաղաքացիական, որտեղ տեսանելի է, դրանք նույնպես լծված են բանակի սպառազինության հարցերը լուծելու: Խնդրի լուծումը ես տեսնում եմ ոչ թե Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելով, քանի որ անիմաստ է 21-րդ լուսավոր դարում պարզապես հույսը դնել բացառապես ռազմական քաղաքականության վրա: Պատերազմը շատ թանկ հաճույք է, և բավականաչափ շատ պետություններ չեն ցանկանում երկարատև պատերազմական գործողություններ ունենալ հենց այս նկատառումներով: Իհարկե, չպետք է աչքաթող անել, բայց Ադրբեջանի սպառազինման նկատմամբ միջազգային արգելքներին հասնելը պետք է կարևոր նպատակներ լինեն արտաքին քաղաքականության համար, և դա պետք է արվի արտաքին քաղաքականության միջոցներով: Այսօր Հայաստանը Ռուսաստանի առջև դրել է այդպիսի խնդիր, թերևս վաղ է խոսել դրա բավարարման մասին, բայց Հայաստանը պետք է մտածի և Ադրբեջանի նկատմամբ 907 բանաձևն ակտիվացնելու ուղղությամբ, և միջազգային կառույցներում այս խնդրի շուրջ նորմերի սահմանմանը: Իսկ հիմնական խնդիրը պետք է լինի երկրի հզորացումը, որովհետև հակառակորդն իր հաշվարկներում համարել է, որ Հայաստանը թույլ է, թուլացած է՝ ներսից, դրսից, միջազգային հարաբերությունների համակարգում և այլն, այլապես նման հարձակումներ չէր փորձի: Հետևաբար կանխարգելումներից մեկը Հայաստանի ուժեղացումն է բոլոր առումներով: Այս դեպքում հակառակորդը կգիտակցի, որ իր կարողությունները բավարար չեն հաղթելու համար, բնականաբար նման արկածախնդրություն չի հետապնդի: Եվ վերջապես քաղաքական լուրջ վերանայումներ են պետք արտաքին քաղաքականության մեջ: Ադրբեջանն այս օրերին հաճույքով խոսում է այն մասին, որ Հայաստանի հարաբերությունները վատ է Ղազախստանի հետ, վատ է Բելառուսի հետ, իսկ մենք բացի թվարկվածներից կարծես թե այլ դաշնակիցներ չունենք: Ժամանակն է արդեն, որ Հայաստանը մտածի իրական գործընկերներ ունենալու և իրականությունը միջազգային երկրներում պարզեցնելու մասին:
-Այսօր սահմանին իրադրությունը մնում է լարված, ի՞նչ եք կարծում, այսօր պաշտպանության բանակը լիարժեք պատրա՞ստ է կատարել իր առջև դրված խնդիրը:
– Ես կարծում եմ, որ պաշտպանության բանակը միշտ պատրաստ է, անկախ իր վրիպումներից և բացթողումներից, պատրաստ է թույլ չտալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այսօր ոչ ոք կասկածի տակ չի դնում այն հերոսությունները, ինչ արեցին մեր պաշտպանության բանակի զինվորները: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե Ադրբեջանը չկարողանա կայծակնային և անսպասելի հարձակումների միջոցով վնասներ պատճառել, այլ որ մենք թանկ չվճարենք մեր պաշտպանության համար:
-Մեր առաջապահ ստորաբաժանումներն արդյո՞ք ճիշտ են անում, որ զսպվածություն են ցուցաբերում և պատասխան գործողությունների են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Արդյո՞ք միշտ է հաջողվում զսպել հակառակորդին: Ես կարծում եմ՝ եթե մենք շատ բաներ վաղուց արած լինեինք, այսօր հակառակորդն ավելի զգուշավոր կլիներ: Վերջին օրերին, երբ, ըստ էության, նրանք արժանացան շատ լուրջ և կորստաբեր պատժիչ գործողությունների, ակնհայտորեն փոխվեց նրանց տրամադրությունը. սկսեցին նամակներ գրել ՄԱԿ-ին, պաշտպանության նախարարությունը սկսեց այլ տոնայնության մեջ մեկնաբանություններ տալ: Դա է այս պահի միակ պատժիչ միջոցը և թերևս այս պահին միակն է, որ զսպում է Ադրբեջանին: Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունն, ըստ էության, շատ մեծ ազդեցության լծակներ չունի Ադրբեջանին կարգի հրավիրելու առումով, և եթե այլ միջազգային մեխանիզմներ չկան ագրեսորին կարգի հրավիրելու առումով, դրա լուծումը մնում է կանխարգելիչ գործողությունները: Հակառակորդին զսպում են նաև քաղաքական, տնտեսական և այլ լծակներով, այս առումով պետք է մտածել ստրատեգիայի մասին:
-Ի՞նչ կասեք միջազգային գերտերությունների դիրքորոշման մասին:
-Շատ հաճախ մենք նեղվում ենք, զայրանում ենք, բայց Ադրբեջանը շատ անվերահսկելի է դարձել: Մեկ-մեկ ասում ենք, որ անգամ իրենց երկրների հետ կապված կենսունակության շահերի առումով ոչ Միացյալ Նահանգները, ոչ եվրոպական երկրներն ուղղակի չեն կարող ազդել Ադրբեջանի վրա, ոչ միայն Հայաստանին վերաբերող հարցերի և պատերազմի վերաբերյալ, այլև հենց իրենց երկրների շահերի հետապնդման առումով են խոչընդոտների բախվում: Այսինքն, կա լծակների սահմանափակում: Մյուս կողմից կան շահեր, որոնք թույլ չեն տալիս մինչև վերջ պատժել Ադրբեջանին նրան չկորցնելու համար: Այս կտրվածքով սկսած Ռուսաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներով ու եվրոպական երկրներով, լուրջ տեղ են թողնում Ադրբեջանի անվերահսկելի վարքագծի համար: Բայց այսպես շարունակվել չի կարող: Ալիևն արդեն կարող է վտանգել բոլորի շահերը:
Սկզբնաղբյուրը՝ galatv.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.