1991 թվականի մայիսի 1-7-ը, ռուսական տանկերի մասնակցությամբ, ազերիներին հաջողվեց իրենց բնօրրանից դուրս հանել «ամենապնդաճակատ» հայերին՝ գետաշենցիներին։
Անցել է ուղիղ 25 տարի: Ապրիլյան այս օրերին գետաշենցիները ծնկաչոք դուրս եկան իրենց հայրենի գյուղից։ «Ժողովուրդն անմեղ նստած` ՕՄՕՆ-ը, 200 տանկը վերցրած, եկավ, սաղ գյուղը պատեց ու ժողովրդին տուս քիցեց, ծնկաչոք գյուղի միջով քացինք մինչև Հաջի շենին տակը, ծնկաչոք՝ ոչխարի նման, թորքերն էլ ասում ին՝ կակ բառան, վերտալյոտնը մեզ ածեցին տարան Ստեփանակերտ»,- Գետաշենի տեղահանության օրերը NewsBook-ի հետ զրույցում հիշեց գյուղի բնակչուհի Էռնա Ավագյանը։
Հակառակորդը քառորդ դար անց էլ նույնն է մնացել՝ վստահեցնում է գետաշենցի Սվետլաննա Պողոսյանը։ Ապրիլյան ռազմական գործողությունները նրան հիշեցնում են Գետաշենի տեղահանությունը։ 76-ամյա կինը լուրերի ոչ մի հաղորդում բաց չի թողնում, հետևում է, թե ինչպես են ադրբեջանցիները սպանում հայ զինվորներին, խաղաղ բնակիչներին գնդակահարում և անդամահատում։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները նույնն էլ գետաշենցիների հետ են արել, ոչ մի տարբերություն, թշամին ձեռագիրը չի փոխել։
«Մեր գյուղացի Մելսիկի կլյոխն էլ կտրեցին, իրանց հայաթում թողեցին, քինացին։ Քյամալենք ասում նրան սպանեցին իրա հայաթում։ Անկողնում հիվանդ պառկածներին կացնահարեցին։ Մի օրվա մեջ 20 գետաշենցու են սպանել։ Մի քանի գյուղացու ականջները կտրեցին, եղել է, որ մարդկանց քիթն էլ են կտրել։ Կանանց են բռնաբարել»,- ծնկներին տալով` պատմեց կինը։
Ապրիլին Արցախում հակառակորդի գնդակից դպրոցի բակում սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը գետաշենցի Սվետլաննա Պողոսյանին հիշեցնում է իր համագյուղացի Արամայիս Սահակյանին։ 12-ամյա գետաշենցին նույնպես դպրոց գնալու ճանապարհին գնդակահարվել է։
Սվետլաննա Պողոսյանը Հայաստան է հասել միայն հագի խալաթով, նույնիսկ շորերը չի կարողացել հետը վերցնել։ Չի հասցրել, որովհետև տարեց ու հաշմանդամություն ունեցող հորը պետք է Երևան հասցներ։ Բռնագաղթի և գյուղի տեղահանության ժամանակ ազերիները գյուղացիներին խոշտանգումների են ենթարկել։
«Ծնկաչոք հասել ինք մինչև վերտալյոտների կոշտը, ուժե տուսընք կյալիս։ Սաղ կնանիք խալաթներով ոչ մեկը մի շոր էլ հըսցրել չար, վար յորօնի։ Լոխ ժողովրդին կանգնեցրել են, թորքն էլ ասում է՝ կռացի-պիրցացի։ Իմ պապաս հիվանդ մարդ ար, չէր հարում քայլի, ասում էին՝ կռացի-պիրցացի, ես թորքին խնդրեցի, վար հիվանդ մարդ է թողեք թո ինքը մի տեղ նստի, ռուսերենով ասեցին՝ չէ, թիվանգին ծերով իմ պապային խփում ու ասում՝ կռացի-պիրցացի»,- արցունքները սրբելով` հիշեց տարեց կինը։
Ադրբեջանցիները մտնում էին գետաշենցիները տները ու թալանում։ Հիվանդանոցն ու 30 տուն հրդեհել են։ Գետաշենի եկեղեցիները նույնպես հրդեհել են։ Գյուղ այցելած բժիշկներին, մտավորականներին ու հարյուրավոր գետաշենցիների գերի են տարել։
«Էդ հինչ ար գյուղին հալը, մեր, մանուկ սաղ լացին ինում, եկեղեցիքը լոխ պաժառին տվին, մունք էլ վախենալուց պադվալներան տուս չինք կարում կյանք։ Մեզ էլ թորքը ստիպեց, վար դրմում կիրենք, վար մեր հոժար կամքով տուսընք կյալիս, ստիպեցին` կամ դիմում կիրեք, կամ էլ վերջներդ եկել ա: Ոչ մեկ չկիրեց, թորքերը գնացին, պոստերում կանգնած տղերքին սպանեցին, մտան գյուղ ժողովրդին ծեծ ու ջարդ արեցին։ Չթողեցին, որ դակումենտներս վերցնենք։ Գյուղը տանկերով շրջափավել էր, մնացել առանց կապի միջոցի»,- ծննդավայրում անցկացրած վերջին դժնդակ օրերը հիշեց գետաշենցի Ասյան։ Գետաշենցիների խոսքով, եթե Ռուսաստանն ադրբեջանցիների կողմը չբռներ, Գետաշենը չէր ընկնի, քանի որ գետաշենցին հերոսաբար պայքարում էր ադրբեջանական զորքի դեմ։ 1991 թվականին ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ Գետաշենի անունը հայոց պատմության մեջ ոսկե տառերով կգրվի: Գետաշենցիները 25 տարի անց հիշեցնում են, որ մինչև առայժմ այս կոչին ոչինչ չի հետևել, ավելին՝ գետաշենցին իշխանության տեսադաշտից դուրս է մնացել։
Գետաշենցիների մի մասն այսօր ծվարել են Հայանիստում, Արզնիում, Արտամետում և այլ բնակավայրերում, շարունակելով հողի հետ կռիվ տալով, իրենց օրվա հացը հոգալ։
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.