Հայաստան ուղարկվելիք ռուսական սպառազինության «ոդիսականը» դեռ երկար կշարունակվի, կարծում են հայաստանյան որոշ քաղաքագետներ՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս ձգձգել իր խոստման իրագործումը։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով, եթե Ռուսաստանն իսկապես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լիներ, զենքն արդեն իսկ առաքած կլիներ Հայաստան:
Արձագանքելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ նախօրեին «Ազատության» հետզրույցում արած այն հայտարարությանը, թե ներկայումս քայլեր են ձեռնարկում՝ ռուսական սպառազինությունը Հայաստան հասցնելու ուղղությամբ, Սաֆարյանն ասաց՝ «Սեյրան Օհանյանը կարծես թե բարձրաձայնում է, որ խնդիրը լուծում չի ստացել: Տակավին պատրաստվել է ընդամենը համաձայնագիրը և ոչ ավելին: Դա նույնիսկ ստորագրված և վավերացված չէ, հետևաբար՝ թե որքան կշարունակվի ռուսական սպառազինությունը Հայաստան բերելու ոդիսականը, դժվար է այս պահին ասել։ Մի բան ակնհայտ է՝ Ռուսաստանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ չի շտապում դա անել»։
Դեռ անցյալ ամռանը հայտարարվեց, որ ռուսական 200 միլիոն դոլարի վարկով Հայաստանը Ռուսաստանից նորագույն սպառազինություն է ձեռք բերելու։ 2 ամիս առաջ էլ ռուսական մամուլը հրապարակեց մատակարարվելիք զենքերի ցանկը։ Ղարաբաղում ապրիլին տեղի ունեցած բախումների ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական զենքը դեռ տեղ չի հասել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ հարցազրույցում առաքման որևէ ժամկետ չնշեց՝ ասելով միայն, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածությունները ձեռք են բերված, և այժմ աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ:
Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ նորագույն այդ զենքը կուղղվի Ադրբեջանի դեմ, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իր չեզոք դիրքորոշմամբ ցույց տվեց, որ մտահոգ է Ադրբեջանի համար։ «Այո, Ռուսաստանը միգուցե գոհ չէր, որ իր լոյալության ընթացքում չկարողացավ լուծել Ադրբեջանի հետ կապված հարցը, այսինքն՝ Ադրբեջանը չի կարող երախտապարտ լինել, որովհետև, ըստ էության, լուրջ արդյունքի չհասավ ու հետևաբար՝ նորագույն սպառազինությունների մատակարարումը, կարծեք թե, հարց է դառնում Ռուսաստանի համար: Մյուս կողմից՝ եթե Ռուսաստանը լիներ Հայաստանի անվտանգության խնդիրներով մտահոգված երկիր, ապա որևէ բան չէր խոչընդոտի, որ մինչ այժմ սպառազինությունները տեղ հասած լինեին»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա, Ռուսաստանն այժմ կանգնած է երկընտրանքի առջև՝ «Ռուսաստանի համար վերին աստիճանի վտանգավոր իրավիճակ է առաջացել, և դա չանելու [չառաքելու] դեպքում ինքը կկորցնի նաև ռազմական բալանսը վերահսկելու հզորագույն լծակը, որովհետև հակամարտության կողմն արդեն ստիպված է լինելու զենք ձեռք բերել այլ տեղից»,- նկատում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ եթե օր առաջ Ռուսաստանը չկատարի Հայաստանի հետ ունեցած պայմանավորվածությունը, ապա Հայաստանին այլ ելք, քան ռազմավարական դաշնակցի հետ գործընկերության պայմանագրերի վերանայումը, չի մնա։ «Սրան պետք է իսկապես լուրջ վերաբերվել։ Մի սիմվոլիկ կադր կար, որ ժամանակին հայ զինվորների կողմից շահած Տ90 տանկն այսօր ուղարկել են Հայաստան: Պետք չի զարմանալ, եթե ինչ-որ պահի մենք իմանաք, որ դա վերջին ռուսական զենքն է, որ ուղարկվել է Հայաստան»,- ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով, ռուս-թուրքական լարված հարաբերություններն են պատճառ դարձել, որ Հայաստանը Ռուսաստանի համար գլխացավանք դառնա, և չի բացառվում, որ ռուսական զենքն այդպես էլ տեղ չհասնի։ «Եթե Ռուսաստանը հիմա չտրամադրի այդ զենքը, նա, փաստորեն, Հայաստանի առաջ կանաչ լույս կվառի, որ Հայաստանը զինվի նաև արևմտյան զենքերով»,-ասաց Մանվել Սարգսյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.