Քարոզչական այս հնարքի նպատակն է` ներկայացնել, թե իբր վերջին երկու օրերին հայերն են նախահարձակ եղել եւ կորուստներ պատճառել ադրբեջանական կողմին։ Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն Aravot.am-ին հայտնեց, որ իր հավաստի տեղեկություններով` ՀՀ նախագահի վերջին ելույթից մեղմ ասած բարկացած Ալիեւը հերթական քարոզչական ծուղակի մեջ է առել իր հասարակությանն ու միջազգային հանրությանը:
«Առաջնագծից հրամանատարներն ինձ տեղյակ պահեցին, որ Ադրբեջանը «ներքին սպառման» համար տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական կողմը հարձակվում է, հրետակոծում է: Բնականաբար, մերոնք պատասխանում էին նրանց նախահարձակ գործողություններին, բայց կատարվում է հետեւյալը. ադրբեջանցիները քառօրյա պատերազմում զոհվածների դիակներից օրական 30-40 հատը հանում են սառնարաններից, ուղարկում դիրքեր, թե իբր նրանք նոր են զոհվել` հայերի հարձակման պատճառով: Բնականաբար, իրականում դա այդպես չէ»:
Սարգսյանի բնորոշմամբ` Ադրբեջանի հերթական քարոզչական խայծը երկու խնդիր է լուծում` ցույց տալ, թե իբր հայկական կողմն է հարձակում գործել, եւ սեփական հասարակության շրջանում մաքրել իրենց իսկ «անհաջողության կեղտերը»` նման կերպ «սպառելով» զինվորների դիակները:
Այս տեղեկությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, բայց ասաց, որ Ադրբեջանի պարագայում նման բանը բացառված չէ. «Ինչպես ասվել էր, Ադրբեջանը չափազանց մեծ թվով զոհեր ունեցավ: Ակնհայտ է, որ չեն կարողանում մարսել այդ զոհերը, ուստի կարող են դիմել ցանկացած տխմարության»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման տեղեկություններ չկան, բայց Ադրբեջանը միշտ էլ դիմել է այդպիսի քայլերի.
«Այդ կերպ Ադրբեջանն առաջին հերթին քողարկում է իր կորուստները, բացի այդ` փորձում է հայկական կողմի վրա վատ ազդեցություն թողնել` աշխարհին ցույց տալով, թե իբր հայերը սպանել են մարդկանց»:
Այս տեղեկությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, բայց ասաց, որ Ադրբեջանի պարագայում նման բանը բացառված չէ. «Ինչպես ասվել էր, Ադրբեջանը չափազանց մեծ թվով զոհեր ունեցավ: Ակնհայտ է, որ չեն կարողանում մարսել այդ զոհերը, ուստի կարող են դիմել ցանկացած տխմարության»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման տեղեկություններ չկան, բայց Ադրբեջանը միշտ էլ դիմել է այդպիսի քայլերի.
«Այդ կերպ Ադրբեջանն առաջին հերթին քողարկում է իր կորուստները, բացի այդ` փորձում է հայկական կողմի վրա վատ ազդեցություն թողնել` աշխարհին ցույց տալով, թե իբր հայերը սպանել են մարդկանց»:
Պարոն Բաբայանը նշեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստների մասին հստակ տվյալներ չկան, քանի որ այդ դեպքում էլ հակառակորդը քողարկում է իր զոհերի թիվը. «Նրանց զոհերի թիվը տատանվում է 600-2.500-ի սահմաններում, իսկ վերջին երկու օրերին զոհերի թվի մասին տվյալներ չկան` կրկին նույն պատճառով»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.