Ալիևը հայերին մեղադրում է մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում բացելով Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, հերթական անգամ հավաստիացրել է, որ զինված ուժերը կազատագրեն հայերի հսկողության տակ հայտնված երկրի տարածքի 20 տոկոսը։
Ադրբեջանի նախագահը վերստին ասել է, թե մի շարք զեկույցներ, այդ թվում ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելության կազմած զեկույցը վկայում են, որ «հայերը զավթած տարածքներում ոչնչացրել են Ադրբեջանի կրոնական և մշակութային հուշարձանները, մինչդեռ, Ադրբեջանը վերանորոգել է հայկական եկեղեցին»։
Նա նորից հիշատակել է Ղարաբաղի խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք Հայաստանն, Ալիևի խոսքերով, անտեսում է։
Ալիևը պնդում է, թե Հայաստանն անտեսում է բանաձևերը
«Որոշ դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի են կոչվում օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում, բայց երբ հերթը հասնում է Ադրբեջանին, այդ բանաձևերը ավելի քան երկու տասնամյակ չեն իրագործվում», — ասել է Ալիևը։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն, Չմիավորվան շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդունել են նմանօրինակ բանաձևեր, սակայն Հայաստանը դրանք անտեսում է, և «զավթիչն իր վրա միջազգային ճնշում չի զգում»։
Ալիևը Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումում արտասանած ուղերձում ասել է նաև, որ 1988 թվականից սկսած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բռնի արտաքսվել են Հայաստանից։
Ալիևի խոսքերով, Ադրբեջանն ապաստան է տվել ավելի քան 250 հազար ադրբեջանցի փախստականների Հայաստանից՝ միաժամանակ երկրում ունենալով ավելի քան 700 հազար տեղահանվածներ Ղարաբաղից և այլ շրջաններից։
«Ադրբեջանը ժամանակին ուներ ընդամենը 8 միլիոն բնակիչ և ամենաաղքատ երկրներից էր․ այսօր մենք կառուցել ենք մի քանի տասնյակ նոր բնակավայր և շարունակելու ենք այդ ծրագիրը: Սակայն բնակչության մի մասը դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` ծանր պայմաններում», — ասել է Ալիևը։
Ալիևը պնդում է, թե նախահարձակը հայերն են
Ադրբեջանի նախագահի պնդմամբ, իր երկիրը 20 տարի շարունակ դրսևորել է համբերություն ու կառուցողականություն և ցանկանում է հարցը լուծել խաղաղ եղանակով․ — «Մենք պատերազմ և արյունահեղություն չենք ուզում»։
Խոսելով ապրիլյան քառօրյա բախումների մասին՝ Ալիևը պնդել է, թե իբր հայկական կողմն է սկսել հարձակումը, կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և նռնականետեր ու կրակ է բացել խաղաղ բնակավայրերի վրա։
Բաքվի ֆորումում Ալիևը պնդել է նաև, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական և օրինական մասն է․ — «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն իր կազմում ունենալով է անդամակցել ՄԱԿ-ին, բայց ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղը հիմա ամբողջությամբ գրավված է Հայաստանի կողմից: Եվ ոչ միայն Ղարաբաղն, այլ ևս 7 շրջաններ»։
«Եղբայրական պետության ղեկավարը Բաքվում»
Երեկ երեկոյան Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիբ Էրդողանը: Նրան և Թուրքիայի առաջին տիկնոջը` Էմինե Էրդողանին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդակայանում զինվորական պատիվներով դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը։
Այսօր Էրդողանը խոսել է գլոբալ ֆորումում։ «Մենք Ադրբեջանում ենք, որտեղ ժողովուրդները և հին մշակույթները համերաշխության մեջ են ապրում», — ասել է Էրդողանը։
Trend գործակալությունը հայտնում է, որ Բաքվում տեղի է ունեցել Էրդողանի և Ալիևի առանձնազրույցը։ Նախագահները գովեստով են խոսել երկու երկրների կապերի մասին՝ ասելով, որ համագործակցությունը հիմնված է ռազմավարական գործընկերության վրա։
Ալիևը և Էրդողանը թուրք-ադրբեջանական հարաբերությունները որակել են «եղբայրական և բարեկլամական»։
Էրդողանն արդեն ավարտել է այցը և Բաքվից մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։
- 14:10Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձեւաչափով․ Իրանի ԱԳ նախարար
- 13:10Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Զաբուխում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում. Ալիև
- 14:10Մեհրիբան Ալիեւան շարունակում է «իր» մարդկանց ներդնել ուժային կառույցներում
- 13:10Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է Հայաստանում գտնել երբեւէ գոյության չունեցած «ադրբեջանական մշակույթի» հետքերը
- 11:10Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
- 13:10Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ
- 12:10ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.