Արցախի դեմ Բաքվի սանձազերծած քառօրյա պատերազմը, իսկ այժմ էլ հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվող լարվածությունը ներկայիս Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդների մոտ ազգային ինքնագիտակցության որոշակի զարթոնք են առաջացրել:
Այն բանից հետո, երբ թալիշական կազմակերպություններն ու մտավորականները օրերս Ադրբեջանում բնակվող իրենց հայրենակիցներին կոչ էին արել չծառայել Արցախի հետ շփման գծում, նրանց օրինակին հետևում են բնիկ այլ ժողովուրդների՝ լեզգիների, ավարների, ռութուլների կազմակերպություններն ու երևելի գործիչները: Ավարական ջամաաթների միությունը, Լեզգիական ժողովրդի համաշխարհային կոնգրեսը, Լեզգի սպաների համառուսաստանյան միությունը, Լեզգիական երիտասարդության համառուսաստանյան միությունը, ռութուլ գրող-հրապարակախոս Ֆազիլ Դաշլայը և մի շարք այլ գործիչներ տարածել են համատեղ հայտարարություն, որով ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ են արել չծառայել Արցախի հետ սահմանին: Հայտարարությանը կից ներկայացված են քառօրյա պատերազմում զոհված լեզգի, ավար եւ մյուս ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչ հանդիսացող զինծառայողների լուսանկարները:
«Մեր թանկագին եղբայրներ ու որդիներ, արդեն 20 տարուց ավելի է Ադրբեջանի ղեկավարությունը մեր ժողովւրդներին ստիպում է կռվել Արցախ-Ղարաբաղի հայերի դեմ: Դա ամենամեծ անարդարությունն է, որին Ադրբեջանի բնիկ ժողովուրդները իրենց կամքից անկախ մասնակցում են: : Բավական չէ իրենք մեռնում են, նաեւ սպանում են մեր դարավոր հարևաններին՝ հայերին: Եվ այդ ամենը արվում է միայն այն բանի համար, որ ամրապնդվի Բաքվի իշխանությունը մեր հայրենիքում: Ոք ոք չի կարող մեզ բացատրել, թե ինչու լեզգիները, թալիշները, ավարները, ուդիները, ռութուլները, ցախուրները պետք է կռվեն հայկական լեռներում: Բաքուն ասում է, թե մենք պետք է պաշտպանենք հայրենիքը թշնամուց: Բայց միթե Ղարաբաղը մեր հայրենիքն է: Եվ միթե հայերը մեր թշնամիներն են»,-նշվում է հայտարարության մեջ:
Այնուհետև նշվում է, որ բնիկ ժողովուրդների պատմական տարածքներն այսօր վերաբնակեցվում են Լեռնային Ղարաբաղից, Նախիջևանից ու Վրաստանից եկած ադրբեջանցիներով: «Որքան էլ ցավալի լինի ընդունելը, պետք է ընդունենք, որ դրանում կա նաև մեր մեղքը,-արձանագրել են կոչի հեղինակները, ապա շարունակել,- «Մենք իրավունք չունենք սովորել և խոսել մեր մայրենի լեզվով, իրավունք չունենք երգել մեր երգերը, գովաբանել մեզ ազգային հերոսներին: Մեզանից խլում են մեր պատմությունը, Մեզանից խլում են մեր լեզուն, մեր մշակույթը, մեզանից խլում են մեր Հայրենքիը: Եվ դրանում մեր լռությամբ ու անգործությամբ մենք օգնում ենք մեր թշնամուն: Միայն թշնամին կարող է մեզ վտարելմեր տներից ու մեր տարածքները վերաբնակեցնել եկվող ադրեջանցիներով:
Այնուհետև հայտարարության հեղինակները տալիս են իրենց կողմից վերը ներկայացված հարցապնդման պատասխանը. «Թանկագին հայրենակիցներ, մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հայ ժողովրդի թշնամիները չենք: Մենք նաև ամենայն պատասխանատվությամբ հայտարում ենք, որ հայ ժողովրդին թշնամի չենք համարում: Հայերի ու մեր նախնիների պատմությունը հյուսվել է մեր սրբազան հողում: Մենք մեր թշնամիներին չպետք է թույլ տանք թշնմություն ու ատելություն սերմանել մեր ու հայերի միջև: Մենք վճռականորեն ձեզ կոչ ենք անում հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին ծառայելուց: Մենք դեմ չենք ծառայելուն, բայց կտրականապես դեմ ենք, որ նրանք կրակեն հայերի ուղղությամբ: Մեր երիտասարդները պետք է ծառայեն իրենց պատմական հայրենիքի տարածքում. Լեզգիները՝ Լեզգիստանում, թալիշները՝ Թալիշստանում, ավարներն ու ցախուրները՝ Ջարում… Մենք պատրաստ ենք պաշաժտպանել մեր հայրենիքը ցանկացած թշնամուց, սական չենք ցանկանում զավթել Ղարաբաղը նրանց համար, ովքեր ոչնչացնում են մեր պատմական ժառանգությունն ու անցյալը: Դա մեր պատերազմը չէ, և մեր երեխաները՝ մեր ապագան չպետք է տուժեն այդ պատերազմում: Եթե Ադրբեջանին հաջողվի հաղթել Լեռնային ղարաբաղի հայերին, հաջորդ թիրախը լինելու ենք մենք՝ թալիշներս, ավարներս, ուդիներս, ցախուրներս… Ադրբեջանը անպայման կօգտվի հայերի հետ պատերազմի փորձից, որպեսզի մեր իսկ ձեռքով ճնշի մեր ժողովուրդների ազատության հասնելու ձգտումը: Այդժամ մենք կզրկվենք մեր պատմական Հայրենիքում ինքնիշխանություն ունենալու հեռանկարից: Եթե մեր երիտասարդների կեսը կամ գոնե 1/3-ը նման որոշում կայացնեն, Բաքուն անզոր կլինի նրանց դեմ: Բաքվին քաջ հայտնի է, որ բնիկ ժողովուրդները թվով ավելի շատ են, քան ադրբեջանցիները: Նման ուժի հետ ոչինչ անել հնարավոր չէ: Քույրեր և եղբայրներ, ձեր որդիներին մի ուղարկեք ԼՂՀ հետ սահմանին ծառայելու: Փրկենք մեր որդիների կյանքերը»:
Ի պատասխան նման կոչերի՝ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին տարածում է լեզգիների և ազգային փոքրմասնություններին ներկայացնող այլ կազմակերպությունների ու գործիչների հայտարարություններ: Պատվիրված այդ հայտարարություններում նրանք պատրաստակամություն են հայտնում մինչև վերջ կռվել իբր ընդհանուր հայրենիքի՝ Ադրբեջանի համար, իսկ Արցախի դեմ չկռվելու կոչ անողներին անվանում դավաճաններ: Սակայն, իրականությունն այն է, որ քառօրյա պատերազմից հետո բնիկ ժողովուրդների շրջանում լուրջ զայրույթ է առաջ բերել այն փաստը, որ զոհվածների թվում հարաբերականորեն մեծ թիվ են կազմում ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչները: Վերջիններս գիտակցում են, որ դրա հետևում դիտավորություն կա:
- 15:10Ադրբեջանի ԶՈւ-ն գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքը․ տեսել եմ անձամբ ու կարող եմ վկայել․ Լորան Վոքիե
- 14:10ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցրել․ Տիգրան Աբրահամյան
- 13:10Ադրբեջանցիները հենց Հայաստանի սահմանի մոտ տեղադրելու են անցագրային կետ, սա ձեռնոց է ռուս խաղաղապահներին. Նահապետյան
- 15:10Որոշումն ուղղված է ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը. ՌՀՄ հայտարարությունը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
- 13:10Ադրբեջանին խոստանում են Իրանի տարածքի մի մասը, եւ Ալիեւն այսօր վա բանկ է գնացել, նրան ներում չի լինելու. քաղաքագետ
- 12:10Ադրբեջանն ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Նիկոլ Փաշինյան
- 11:10Ադրբեջանը սպառնում է նոր «օպերացիաներ» իրականացնել՝ Բաքվում հանդիպելու առաջարկը Արցախի կողմից յուրաքանաչյուր մերժումից հետո
- 15:10ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
- 12:10Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից. Yrevan.Today
- 14:10Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.