«Կարևոր չի՝ ինչ է ասում Պուտինը, կարևոր չի՝ ինչ է ասում Օբաման, կռահել՝ ինչ փաստաթղթեր է բերում Լավրովը, ինչ արեցին ադրբեջանցիները և այլն, ինչ ասել են, ինչ դրել են, կարող է դրա ճիշտ հակառակը լինել։ Կյանքը բոլորին է պտտում։ Ոչ մեկի, նույնիսկ ամենահզորների մոտ կանխորոշված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին տարածաշրջան, այդ առիթով ռուսական մամուլում տեղ զտած տարածքների վերադարձի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հրապարակումներին և այդ այցի արդյունքում այդպես էլ պատասխաններ չստացած հարցերին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի, ունեցած չորսօրյա պատերազմի արդյունքում երբեմնի ախոյաններ ՀՀ առաջին և երրորդ նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպում-քննարկումը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրավորական կեցվածքը նա այսպես է բնութագրում. «Ինչ-ինչ քայլեր կատարվում են, ռազմական խորհրդակցություններ են անցկացվում և այլն, դրանք նույնիսկ անհրաժեշտի դաշտից կարող են լինել։ Կամ՝ մեկի գործողությունն էլ դիվիդենտներ հավաքելու տրամաբանության մեջ է»։
Այս ամենը, սակայն, Աշոտ Մանուչարյանն այդքան էլ էական չի համարում։ Էականն, ըստ նրա, «ուղեղային գրոհները» շատ արագ կազմակերպելն է, քանի որ ժամանակն է շատ քիչ։ «Խնդիրն այն է, թե ո՞վ է կարողանում մարդկային համակարգեր ստեղծել: Մենք մարդ վիճակի եկանք, երեխեքը մեզ խելքի բերեցին, մի հինգ րոպե… զարմացած կանգնեցինք, կողքներս նայեցինք ու քցվեցինք ՝ ի՞նչ էր կոչվում այդ թալանի համակարգը… հա, հիշեցի, ընտրություններ… Մենք մեր երեխեքին դեռ հողին չհանձնած՝ քցվեցինք նոր երեխեքի զրահաբաճկոնները վրաներից հանելուն,, շրջազգեստների, ավտոմեքենաների և ռեստորաններում լափերի վերածելուն»,- ասաց մեր զրուցակիցը:
Հնչող կուլակաթափության կոչերը Աշոտ Մանուչարյանի մոտ ժպիտ են առաջացնում. «Այդ փալասներն ու ավտոները մենք կապում ենք այս իշխանավորների հետ, չնայած ամեն մեկն, ով ինչքան կարող է, նույն ճանապարհի վրա է»։ Նա հեգնանքով է վերաբերվում այս օրերին մեզանում ընդգծված դիրքորոշմանը՝ բոլորը վատն են, սրիկա են, բոլորը պիտի մեզ սպասարկեն, բայց չեն սպասարկում. «Ինչո՞ւ։ Նրանք էլ իրենց խնդիրներն են լուծում, նրանք էլ ուզում են ամենը, այդ թվում՝ մեր արյունը, իրենց համար ոսկու վերածել»։ Ուստի նաև ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալը զուտ մանկական նեղացկոտության տպավորություն է իր մոտ թողնում։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.