ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի նախօրեին հայտարարվեց, որ ոչ մի «Լավրովի պլան» էլ չկա: Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Մարիա Զախարովան հայտարարեց, որ «Սերգեյ Լավրովը դատարկաձեռն ոչ մի տեղ չի ուղևորվում»(Lragir.am):
Իր հերթին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես հաստատեց, որ «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»:
Իրականում, այդ պլանը չեզոքացրել էր հայկական բանակը քառօրյա պատերազմից հետո, տապալելով ռուս-ադրբեջանական բլից կրիգը Ղարաբաղում:
Ի՞նչ առաքելությամբ է Երեւան ժամանել Լավրովը, եթե ոչ մի պլան չկա, եւ նա էլ ոչ մի տեղ «դատարկաձեռն չի ուղեւորվում»: Դատելով Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից, Լավրովը ժամանել է հետեւյալ «առաջարկով»՝ կամ տասնամյակներով պահպանվում է ներկայիս ստատուս քվոն, կամ էլ հարցը լուծվում է պատերազմով:
Զինադադարից հետո մեկնելով Ադրբեջան, ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ կա ղարաբաղյան խնդրի լուծման երկու տարբերակ՝ կամ ամեն ինչ մնում է նույնը, այսինքն՝ պահպանվում է ներկայիս ստատուս քվոն, եւ լուծումը թողնվում է սերունդներին, կամ էլ տեղի է ունենում պատերազմ: Ի դեպ, նա լեզվի «սայթաքում» էր ունեցել, ասելով, թե ինքը երկրորդի կողմնակից է, սակայն խոսքի շարունակության մեջ խոսել էր այն մասին, թե ինքը կողմնակից է, որ «չարժե մարդկային կյանքեր դնել լուծման զոհասեղանին»:
Արդյոք դա լեզվի սայթաքում էր, թե Ռուսաստանը «ընտրել» է պատերազմը:
Ստատուս քվոյի պահպանումը հայկական, պատերազմը՝ ադրբեջանական «ընտրությունն» է: Քառօրյա պատերազմի արդյունքում այդ ստատուս քվոն խախտվել է: Ընդ որում, այն պահին, երբ հայկական ուժերը պետք է վերականգնեին սահմանը ապրիլի 1-ի դրությամբ, պատերազմը կանգնեցվեց: Ալիեւը խնդրեց զինադադար, Ռուսաստանը կանգնեցրեց ռազմական գործողությունները, դավաճանական պահվածք դրսեւորելով իր դաշնակցի հանդեպ:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.