ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
— Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ իրավիճակ է, ռազմական լայնածավալ գործողություններն ավարտվեցին և այժմ դիվանագիտական, քաղաքական աշխատա՞նք է կատարվում:
— Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ դավադիր լռության շրջան է, որովհետև, պարզ է, չէ՞, որ այդ գրոհը չստացվեց Ադրբեջանի կողմից, հովանավորները նաև այդ Ալիև կոչվածի վրա կատաղելու հիմք ունեն, որովհետև ձախողեց մի ամբողջ ռազմավարական նախաձեռնություն:
— Այսինքն՝ դուք սպասում եք մեծամասշտաբ պատերազմի՞…
— Այո: Ես անցած տարվա մայիսին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել, հիմնավորել եմ դա, խոսել գործողությունների դինամիկայի և այլնի մասին, բայց ես ասել էի, որ մինչև տարեվերջ կլինի պատերազմը, սխալվել եմ ընդամենը երկու ամիս, Աստված տար, շատ սխալված լինեի: Մի ուսանողուհի էլ առավոտ եկավ սառը, ասաց՝ էս դասախոսդ պատերազմի ցանկությո՞ւն ունի, ես ասացի՝ կարող եմ չասել, դե գնացեք կոտորվեք: Բոլոր դեպքերում, կա երկրորդ տարբերակը՝ ավելի լավ է պատրաստ լինել, մենք եթե պատրաստ ենք, այդ պատերազմը կարող է չլինել, բայց եթե այսպես շարունակվեց, լինելու է միանշանակ: Ինչու… Որովհետև Ալիևը հիմա որոշակի հոգեբանական վիճակի մեջ է, գրոհել է, չի ստացվել, զենքեր էլ շատ ունի, մեր կողմն էլ ասում է, որ նրանք իրենց զինվորի կյանքի վրա թքած ունեն, այդ դեպքում ինչո՞ւ չկռվի, նավթի վաճառքից ստացած, ստացվող փողերն էլ ունի: Ասում են՝ նավթը կսպառվի, ե՞րբ է սպառվելու դա, ո՞վ գիտի ժամանակը:
— Իսկ այդ պատերազմի ժամկետի հետ կապված ի՞նչ կանխատեսում ունեք:
— Չեմ կարող ասել, բայց դրությունն այսպիսին է: Նրանք արդեն երկրորդ անգամ ջախջախվեցին, հիմա էլ են ջախջախվել, հետո ի՞նչ, որ մեկ թե երկու հենակետ վերցրել են: Եթե հասցրեցին, լավ կազմակերպեցին, ենթադրելի է, որ կլինի մեծ պատերազմ: Դրա համար պետք է պատրաստվել ամեն միջոցներով: Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից խախտումներն առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու, ավելի լայնամասշտաբ են լինելու սահմանային խախտումները, որին մենք չգիտեմ՝ կդիմանա՞նք, թե ոչ: Մի բան պարզ է. Ադրբեջանի ռազմավարությունը չի փոխվելու՝ հյուծել Հայաստանը՝ ինչքան ժամանակում էլ դա ստացվի, դա է անում:
— Իսկ մեր իշխանությունները, արտաքին գործերի նախարարությունն այժմ ի՞նչ պետք է անեն, որ, ձեր կարծիքով, չեն անում:
— Պետք է կանխատեսումներ անեն, պետք է հրաժարականներ տան:
— Մեր հասարակությունն ի՞նչ պետք է անի:
— Պետք է Հայաստանում փոփոխությունների սպասի, ոչ իրավիճակն է նախկինը, ոչ էլ Հայաստանը կարող է այլևս նախկինով ապրել: Ակնհայտ չէ՞… Շտապ բարեփոխումներ են պետք բոլոր ոլորտներում, ձախողած չինովնիկների՝ նախարարների, այլ պաշտոնյաների հեռացում: Կարող է ժամանակ էլ չունենանք, ես դրանից շատ եմ տագնապում: Բանակի մեջ էլ պետք է վերակազմություն անեն, ասենք, ով լավ է դրսևորել իրեն, նրան պետք է տանել առաջ, ով վատ, չպետք է լինի իր պաշտոնում: Դիրքերում ցուցադրական լուսանկարվելուն էլ պետք է վերջ տրվի, ժողովրդի նյարդերի վրա է ազդում, արդեն մարդիկ վատ են զգում դրանից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.