Արդեն քանի օր է՝ մամուլում, սոցցանցերում շրջանառվում է հոսպիտալում պառկած շարքային զինվոր Դավիթ Գրիգորյանի՝ ժպիտը դեմքին լուսանկարը եւ նրա պատմությունը, թե ինչպես է քառօրյա պատերազմում կորցրել երկու ոտքը. «Գնացել էի փշալար կապելու: Ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթյուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի, տեսա ական է»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում այս պատմության հետ կապված իր մտահոգություններն ու կասկածներն է հայտնել՝ լավ, բա զինվորը, դիրքի ավագը չգիտե՞ր, որ դիրքի շուրջն ականապատված է, ինչո՞ւ էր ականապատված դաշտում գնացել փշալար կապելու:
Եթե դաշտը մերոնք էին ականապատել՝ մեր դիրքապահներն, անպայման, պետք է այդ մասին իմանային, ունենային ականապատման քարտեզը: Եթե չեն իմացել՝ մտածում ես, որ թուրքերը հասցրել են թաքուն ականապատել դաշտը եւ ետ գնա՞լ: Aravot.am-ի հետ զրույցում Հրանուշ Խառատյանն իր մտահոգությունները կիսեց՝ զինվորների հակասական պատմությունների եւ առաջացած բազմաթիվ հարցադրումների հետ կապված: Մի կողմից զինվորները պատմում են, թե ինչ են արել, երբ վերջին փամփուշտն են օգտագործել, բահով կռվի են անցել, մյուս կողմից՝ իշխանությունները վստահեցնում են, որ մենք ամեն տեսակ զենք էլ ունենք, ոչ մի բանի կարիք չունենք: Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ «Էդիկ Բաղդասարյանը արդեն որերորդ անգամ գրում է զինվորի ասածը՝ փամփուշտները վերջացան՝ էս եղավ,փամփուշտները վերջացան, լույսը բացվեց, տեսանք էսքան մարդ է զոհվել եւ այլն: Ի՞նչ է նշանակում առաջին գծում գտնվող դիրքապահի փամփուշտի վերջանալը:
Այն տղամարդիկ, ովքեր լուրջ զինվորական ծառայություն են անցել, ասում են, որ այդ կարգի հրետակոծության դեպքում անհնար բան է, որ 1 գունդ ռազմական գործողությունների մեջ չմասնակցի: Բայց ասում են՝ մեր կողմից չի եղել գնդի մասնակցություն: Ես փնտրում եմ ու չեմ գտնում նման վկայություն, իսկապես, ամբողջը մեր դիրքապահների վրա է եղել՝ փոքր խմբերի վրա: Այդպիսի լայնածավալ գործողությունների դեմ անհամաչափ ռազմական տեխնիկա կիրառել, այսինքն՝ ստորաբաժանման ծավալը, մակարդակը, որը պետք է այդ ծավալի ռազմական գործողությունների ժամանակ կիրառվեր՝ չի կիրառվել: Ու հիմա իմ նման «անգրագետ» մարդկանց մոտ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ: Դա համաձայնեցվա՞ծ գործողություն է եղել, թե՞ դա ռազմական հատուկ ստրատեգիա է: Բայց փաստն այն է, որ այդ խնդիրը հրապարակում կա եւ որեւէ մեկը պաշտոնական դիրքորոշմամբ դրան չի անդրադառնում: Որեւէ մեկը չի պատասխանում, միայն ասում են՝ մեր զինվորները ամեն ինչով ապահով են: Էդ ապահով զինվորներն ինչո՞ւ զոհվեցին փամփուշտի բացակայության պատճառով»
: Ըստ տիկին Խառատյանի, հնարավոր է, որ այդ դիրքն այնքան արագ էր կտրվել պահեստազորից, որ հնարավոր չի եղել փամփուշտ հասցնել. «Ակնհայտ է, որ կյանքի գնով են տղաները սահմանը պահել, ոչ թե զենքի գնով: Այդ տղաներն անընդհատ ասում են՝ եթե մենք ունենայինք այս տեխնիկան՝ այդպես չէր լինի, իշխանություններն էլ ասում են, թե մենք ունենք»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.