«Առավոտի» զրուցակիցն է Ուկրաինայի Բանակի, կոնվերսիայի, զինաթափման ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Վոլոդիմիր Սոլովյանը:
«Ռուսական իշխանությունների ցինիզմը և Արևմուտքի պասիվությանը արձակեցին ուժի ձեռքերը»
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երկար տարիներ եղել է «սառեցված» հակամարտության օրինակ։ Բայց ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը հերթական անգամ հիշեցրեց միջազգային հանրությանը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում «գորդյան հանգույցը» բացված չէր դեռևս 1994 թվականի մայիսի 12-ից հետո, երբ ուժի մեջ մտավ «Հրատապ հրադադարի համաձայնագիրը»։
Իրականում ամեն տարի երկու կողմերում էլ զոհվում են տասնյակներով զինվորականներ։ 2013 թվականին բախումներն այնքան հաճախակի էին, որ լուրջ բախման կրկնությունը միանգամայն իրատեսական էր դարձել։ Բայց դա չկանգնեցրեց Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը։ Չնայած խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր հռչակագրային պայմանավորվածություններին՝ Կրեմլը միշտ ցանկանում է տարածաշրջանում անկայունություն պահպանել և երկար տարիներ փայտ է գցում հիմնախնդրի «մխացող կրակի» մեջ։ Միանգամայն ակնհայտ է, որ այդպես Ռուսաստանը ցանկանում է կապել Ադրբեջանին և Հայաստանին իր ներքին քաղաքականության «սայլին», որն այսօր վերջնականապես խրվել է նեոկայսերական հավակնությունների և հետխորհրդային ռևանշիզմի ճահճում։ Մյուս կողմից՝ Հայաստանը դուրս է մղված էներգետիկ-տրանսպորտային նախագծերից, որոնցում մասնակցել են արևմտյան ընկերություններ (Հարավկովկասյան գազամուղ, Nabucco նախագիծ)։ Բրյուսելը հենց Բսսքվի հետ ստիպված է «սիրախաղ անել», չէ՞ որ Ադրբեջանն է վերահսկում Հարավկովկասյան գազաբաշխիչ միջանցքի արևելյան հատվածը՝ միակ անվտանգ ճանապարհը Կասպից ծովի և Իրանի էներգետիկ ռեսուրսների համար։
Ռուսական իշխանությունների ցինիզմը և Արևմուտքի պասիվությունը արձակեցին բռնության ձեռքերը, որոնք կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհին։ Շնորհիվ նավթադոլարների հոսքի՝ Բաքուն կարողացել է մեծացնել իր ռազմական հնարավորությունները՝ ինչպես քանակային, այնպես էլ որակային առումով։ Բնական է, առաջացավ ցանկություն արդեն «գործնականում» ցուցադրելու կուտակված ռազմական պոտենցիալը և ստիպել Հայաստանին նահանջել մի քանի սկզբունքային հարցերում։
Այս սցենարի դեմ ամենագլխավոր փաստարկը եղել և մնում է այն, որ տարածաշրջանում անկայունությունը սպառնալիք կդաոնա Ադրբեջանի՝ էներգետիկ տարանցիկության համար։ Բայց Բաքվում դա հաշվի առան, երբ Ադրբեջանի տնտեսության համար շատ կարևոր Տրանսանատոլիական գազատարին (TANAP) մրցակից դարձավ «Ռուսական հոսք» ռուսական նախագիծը, որը 2015 թվականի սկզբին վերափոխվեց «Թուրքական հոսք»-ի։ Բայց Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուց հետո պետք է խաչ քաշել Կրեմլի՝ սևծովյան տարածաշրջանի նախագծերի վրա։ Անկարայի և Մոսկվայի առճակատումը, միևնույն ժամանակ, հարմար առիթ է Բաքվի համար խաղալ հակամարտող պետությունների հետ, որոնք 19-րդ դարից սկսած մրցակցում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու համար։ Այսպիսի արտաքին քաղաքական իրավիճակների համընկնումներն էլ որոշեցին իրադարձությունների այսպիսի զարգացումը։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.