Ռուսական Գլխավոր շտաբին մոտ կանգնած ռազմական վերլուծաբանները հիմնականում քննադատաբար են տրամադրված Մոսկվայի կողմից խոշորամասշտաբ զենք-զինամթերքի վաճառքին Ադրբեջանին, քանզի, ըստ նրանց, դրա արդյունքում այսօր շեշտակիորեն խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը հօգուտ Բաքվի, ինչը հղի է լրջագույն վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին Մոսկվայի համար, քանզի այն դրդում է Ադրբեջանին լայնածավալ գործողությունների՝ դնելով Ռուսաստանի ռազմավարականա դաշնակից Հայաստանին ծանր վիճակի մեջ:
Ռուս վերլուծաբանները մանրամասը վերլուծում են զենքի և զինամթերքի որակական ցուցանիշները, որոնք տրամադրվում են Հայաստանին ևԱդրբեջանին, և այն հետևության հանգում, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական կառավարման ոլորտներում առաջացել է վտանգավոր հակասություն:
Ստորև ներկայացնենք հայկական և ադրբեջանական բանակների զրահապատ տեխնիկայի տեսակներն ու քանակները, որոնք առկա են Հայաստանում և Ադրբեջանում և ներկայացված են բաց ինֆորմացիոն տարածքներում:
Ըստ ռուս ռազմական վերլուծաբանների ներկայիս ադրբեջանական «T-90CA» տանկերը, որոնք գնվել են Ռուսաստանից, էական մոդիֆիկացիայի են ենթարկվել իսրայելական մասնագետների օգնությամբ, և փաստացի իր տեխնիկական ցուցանիշներով արդեն գերազանցում են նույնիսկ բուն ռուսական անալոգները:
Թվարկենք ընդհամենը մի քանիսը: Տանկում առկա է թվային բալիստիկ հաշվիչ, որը հաշվի է առնում նաև հոսանքի տատանումների ցուցանիշները կրակ բացելու ժամանակ, տանկում մեխանիկ-վարորդներն ունեն գիշերային պայմաններում դիտարկման նոր գործիքներ, որոնք էապես տարբերվում են ռուսականից, բացի այդ մինչև հինգ կիլոմետր հեռավորությամբ տանկերը հնարավորություն ունեն թողարկել կառավարվող հրթիռներ, բացի այդ տանկերում առկա է նպատակին հասնող կոորդինացիոն ավտոմատ, որը նույնպես բացակայում է ռուսական «T-90CA» տանկերում: Դրան գումարած իսրայելական մասնագետների միջոցով տանկերում տեղադրվել են օդափոխման համակարգ, ինչը հեշտացնում է տանկի անձնակազմի աշխատանքները շոգ կլիմայական պայմանների դեպքում, և ինչը նույնպես բացակայում է ռուսական նմանատիպ տանկերում:
Սա ընդհամենը այն փոքր դետալներից է, որը ցույց է տալիս՝ թե ինչ նպատակային մտադրությամբ է ադրբեջանական իշխող վերնախավը պատրաստվում լայնածավալ պատերազմի: Պատերազմի, որն էապես չի բխում Ռուսաստանի պետական շահերից, նշում են ռուս ռազմական փորձագետները։
Zham.am
- 15:10Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- 11:10ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
- 12:10Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները անորոշ կերպով հայտնել են Բայրամովի եւ Չավուշօղլուի հեռախոսազրույցի մասին
- 14:10Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետը բարձրաձայնում է արցախահայության ցեղասպանության վտանգի մասին
- 12:10Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորումը․ ԵԽ
- 13:10Ռուսաստանին 8 տարի խաբել են․ Պուտին
- 12:10Բաքուն նախատեսում է Ղարաբաղում վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների. Ալիև
- 13:10Բաքվում կրկին «իրանական լրտեսների» են բռնում, տասնյակ մարդիկ ձերբակալվել են
- 15:10Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.