Ադրբեջանի հանցագործ սադրանքը ցույց է տալիս, որ այդ երկիրն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաեւ միջազգային հանրության՝ ուժի չկիրառմանը եւ վստահության ամրապնդման միջոցներին ուղղված կոչերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Մոսկվայում, «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Շարմազանովն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է.
«Հարգարժան ներկաներ, մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ եզրեր գտնելու դժվարին պայմաններում:
Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԼՂ հակամարտության վրա, որտեղ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով իրականացրեց լայնածավալ սադրիչ ռազմական գործողություններ՝ կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ արգելված ռազմատեխնիկա, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի նաեւ խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա խախտում է իր իսկ կողմից ստորագրված Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի եւ ռազմական գործողությունների 1994 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաեւ 1995 թվականի հրադադարի ամրապնդման ռեժիմի համաձայնագիրը:
Նման հանցագործ սադրանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաեւ միջազգային հանրության՝ ուժի չկիրառմանը եւ վստահության ամրապնդման միջոցներին ուղղված կոչերը: Հենց Ադրբեջանը՝ որպես այս լարվածության աճի նախաձեռնող, կրում է իրադրության սրման ողջ պատասխանատվությունը: Այստեղ ծայրահեղ վտանգավոր է Թուրքիայի միակողմանի, հանցագործ դիրքորոշումը, որը բացահայտորեն պաշտպանում եւ քաջալերում է նման անմարդկային գործողությունները: Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան եւս շարունակում է մնալ սպառնալիքներից մեկը տարածաշրջանային կայունության համար:
Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը հիմնվում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի վրա՝ առաջնայնությունը տալով հակամարտությունների դիվանագիտական մեթոդներին, հակամարտությունների եւ ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման սկզբունքին:
Ենթադրում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման դեմ: Հարկավոր է գիտակցել, որ ԼՂ ժողովուրդը նույնպիսի իրավունք ունի ապրել խաղաղ, ազատ եւ անկախ, ինչպես Եվրասիական տարածաշրջանի պետությունների քաղաքացիները: Այսպիսով, Ադրբեջանի ագրեսիային Արցախի ժողովուրդը պատասխանեց՝ No pasaran:
Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.