Ադրբեջանցիները հայկական սփյուռքի դեմ Եվրոպայում երկու հոգանոց ցույցեր անելուց հետո, հիմա իրենց զայրույթը թափում են վրացիների վրա:
Հայկական սփյուռքի բողոքի արդարացի ակցիաները սադրանք որակելուց հետո, ադրբեջանցիները սլաքներն ուղղել են դեպի Թբիլիսի:
Պատճառն այն է, որ Թբիլիսում տեղի ունեցող Expo Georgia 18-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որին մասնակցում են ավելի քան 100 կազմակերպություններ` Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ինդոնեզիայից, Թայլանդից և Էստոնիայից, Ադրբեջանը ներկայացված չէ,Թբիլիսիի քաղաքապետն էլ զրուցել է հայերի հետ:
Ադրբեջանական մամուլը գրում է, որ Հայաստանն այդ ցուցահանդեսի ներկայացված է մի քանի կազմակերպություններով: Ադրբեջանցիներին զայրացրել է այն փաստը, որ հայկական տուիստական գործակալությունները, որոնք ներկայացված են Expo Georgia-ին, ուղևորություններ են կազմակերպում դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայկական սրահում պատկերված է ԼՂՀ դրոշը:
Ադրբեջանական Vesti.az-ն այդ հարցով դիմել է անգամ ցուցահանդեսի մենեջեր Գեորգի Նադարելիշվիլիին, ով պատասխանել է. «Զբոսաշրջության ցուցահանդես քաղաքական իրադարձություն չէ , և մենք չունենք մասնակցին վերահսկելու իրավունք»:
Սակայն, լրագրողն այդքանով չի բավարարվել և խառնել է ամեն ինչ:Նա հարցրել է, թե ինչպիսին կլիներ Վրաստանի վերաբերմունքը, եթե Բաքուն տուրիստական ուղևորություններ ցուցադրեր դեպի Օսեթիա կամ Աբխազիա: Նադարելիշվիլին պատասխանել է, որ հաճելի չէր լինի:
Բայց սա դեռ ամնեը չէ: Ադրբեջանցիներին հունից հանել է այն, որ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան այցելել է հայկական սրահ, զրուցել Հայաստանի ներկայացուցիչներ հետ, իսկ Հայաստանի ներկայացուցիչները Թբիլիսիի քաղաքապետին ներկայացրել են զբոսաշրջությանը վերաբերող փաստեր և Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք նվիրել:
Այստեղ արդեն ադրբեջանական մամուլը « հետևություններ» է արել իր եղբայրական պետության քաղաքականության վերաբերյալ և հիշեցրել, որ հայերը « սադրանք» են իրականցնում մի երկրում, որտեղ ադրբեջանցիները հսկայական գումարներ են ծախսում, որտեղ ադրբեջանցիները ներդրումներ են անում, այն երկրում, որի տարածքային ամբողջականությանը կողմ է Ադրբեջանը:
Հայկական տուրիստական ընկերությունների ուղղակի ցուցադրությունը ադրբեջանցիներին իրենց մի քանի տասնամյակի պատմությունը հիշեցրել է:
Աղբյուրը zham.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.