«Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնել մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը». Արքիմեդի հայտնի խոսքերի նմանությամբ այս խոսքերն է Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, միկրոէլեկտրոնիկայի մասնագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի կարգախոսը։
«Հելիոֆիկացիան կփրկի Հայաստանը,- համոզված է նա։- Տարբեր պատճառներով Հայաստանը այնպիսի տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, որ տրադիցիոն եղանակներով դուրս գալ այդ ճգնաժամից հնարավոր չէ. պետք է զարգացնել արդյունաբերության նոր ճյուղեր, ոլորտներ, որոնք աշխարհում կլինեն մրցունակ։ Այդպիսի ոլորտներից մեկը արևային տեխնիկայի զարգացումն է»։
Վահան Համազասպյանը 20 տարվա աշխատանքի արդյունքում իր թիմի օգնությամբ նախագծել է DVH տիպի արևային սարք, նաև այն արտադրելու համար անհրաժեշտ բազային գործարան՝ իր ամբողջ հոսքագծով։ Մոտ 20 այդպիսի սարք նրանք արդեն կառուցել են Հայաստանի տարբեր արհեստանոցներում, գործարաններում և փորձարկել։
Սարքն ունի բազմաթիվ ֆունկցիաներ՝ ջեռուցում, կերակրի եփում, կոնյակի թորում, մուրաբաների, թթի դոշաբի արտադրություն։ «Մենք մշակել ենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման մոտավորապես 200 նոր տեխնոլոգիաներ արևային տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Համազասպյանը։
Նա պարզաբանում է, որ սննդամթերքն ապակե թափանցիկ տարայով դրվում է սարքի ֆոկուսում, արևի էներգիան հայելիների միջոցով հավաքվում է այդ կետի վրա, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 700 աստիճան, և սնունդը եփվում է։ Լույսով մշակված սնունդը, Վահան Համազասպյանի հավաստիացմամբ, էկոլոգիապես մաքուր է և համարվում է հակաքաղցկեղածին։
Մասնագետն անհրաժեշտ է համարում, որ գյուղական բնակավայրերում տեղի ունենա զանգվածային հելիոֆիկացիա, այսինքն՝ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվի մեկ արևային սարք՝ ջեռուցման, կենցաղային այլ կարիքներ, փոքր արտադրություններ ու բիզնես կազմակերպելու համար։ 1 կվտ հզորությամբ արևային սարքի արժեքը 100 դոլար է։
«Գյուղացուն հարմար է 20 կվտ-անոցը։ Այսինքն՝ 2000 դոլարի սահմաններում ինքը կստանա մի սարք, որը կաշխատի 50 տարի, և 1 կվտ ջերմային էներգիայի արժեքը կկազմի իր համար 0,32 դրամ։ Կոնկրետ ընտանիքը կշահի նրանով, որ կխնայի հսկայական քանակությամբ գազ (մոտ 60 տոկոս է համարվում գազի խնայողությունը գյուղացիական տնտեսություններում) և կստանա 0,32 դրամ 1 կվտ-ի դիմաց ջերմային էներգիայի մեծ պաշար»,- ասում է Վահան Համազասպյանը։
Արդյունաբերության այս նոր ոլորտը ներդնելու դեպքում մարդիկ ոչ միայն գազ, էլ.էներգիա կխնայեն, այլև Հայաստանում արտադրվող արևային սարքերը կարտահանվեն։ Սարքը կարելի է կիրառել էներգատար արդյունաբերության մեջ, իսկ արևային կոնյակագործությունը, տոմատի մածուկի արտադրությունը, գյուղացիական մթերքների վերամշակումն ամբողջովին անել արևային տեխնիկայով։
Համազասպյանի խոսքով՝ DVH տիպի արևային սարքն արտասահմանում ստեղծված համանման սարքերից տարբերվում է իր ֆունկցիաների բազմազանությամբ և շատ ցածր գնով։
Վահան Համազասպյանն այս ծրագիրն առաջարկել է Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, բայց պատասխան չի ստացել։ Նա ափսոսանքով նշում է, որ իշխանության մեջ չկան խնդրի և սարքի կարևորությունը գիտակցող մարդիկ, և բոլորը զբաղված են թալանով։ Մինչդեռ արտասահմանցիները հետաքրքրված են այս գյուտով։ Այժմ Համազասպյանն առաջարկ ունի Ղրիմից՝ իր գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ։
a1plus.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.