Այսօր` ապրիլի 15-ին, ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները` մարզի ոստիկանապետի տեղակալ Սերգեյ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչների բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են` այսօր Արարատի մարզում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Վեդիի վարչական տարածքում` խոտածածկում, կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել Արարատի ոստիկաններն ու քննիչները և տեղում պարզվել է մահացածի ինքնությունը: Նա Չարենցավան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ռուզաննա Ջումարյանն էր:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները աշխատում էին 2 վարկածի ուղղությամբ` կամ տեղի էր ունեցել սպանություն, կամ` վրաերթ: Արդեն կեսօրին սպանություն կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Վեդի քաղաքի 26 կոմիսարների փողոցի 1-ին տան բնակիչ, 36-ամյա Արման Սարգսյանին:
Վերջինս ոստիկաններին և քննիչներին խոստովանել է, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ սպանություն: Նա սպանվածի հետ եղել է արտամուսնական կապի մեջ և գիշերը ժամը 01:30-02:00-ի սահմաններում սպանելով Ռ. Ջումարյանին` դիակը գցել է ճանապարհի մոտ գտնվող խոտածածկի վրա` փորձելով ալիբի ստեղծել, որ մահվան պատճառը եղել է վրաերթը:
Քքննիչի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով կասկածյալ, մեղադրյալ Ա. Սարգսյանը ձերբակալվեց:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.