Ինչո՞ւ է Ռուսաստանի հայ համայնքը լռում, և ի տարբերություն մյուս երկրների, ցույցեր, հանրահավաքներ և նստացույցեր չի կազմակերպում, այս հարցադրման կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել Ռուսաստանի հայերի միությունը, ներկայացնելով միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը.
Նախ ասեմ, որ ներկայացված պարզաբանումը էլ ավելի է ամրացրել կարծիքը, թե՝ Ռուսաստանի հայերի միության «լռության» և «անգործության» վերաբերյալ հարցը լուծվում է ոչ տվյալ կառույցում:
«Այն, որ ՌՀՄ-ն և Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում և լռում է, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական ԶԼՄ-ներով, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել և խոսել այն հսկայական աշխատանքի մասին, որը իրականացնում է ՌՀՄ-ն 15 տարուց ավելի, և մասնավորապես, հայերի համար այս դժվար ժամանակահատվածում»,- գրված է պարզաբանման մեջ:
Սա հիշեցնում է այն պատմությունը, որ մեկն ասում է՝ երեխադ սոված է, հայրը պատասխանում է՝ 15 տարի պահել եմ, վա՞տ եմ պահել:
ՌՀՄ-ի բերած մյուս փաստարկն էլ ավելի ծիծաղելի է, երբ համայն աշխարհը դատապարտում է Ադրբեջանին, ամենակոշտ որակումները տալով դրա նախագահին, որպես պատերազմ սանձազերծող երկրի ղեկավարի, ՌՀՄ-ն գտնում է, որ Ռուսաստանի հայ համայնքի ձայնը առանց ցույցերի էլ հասել է ինչպես մինչև Կրեմլ, այնպես էլ մինչև Ադրբեջան, և դա միայն այն պատճառով, որ Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին.
« Դրա մասին վկայում է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը ՌԴ ղեկավարությանը, որում ուշադրություն է դարձվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես, նրա «ազգայնական կարգախոսներին և կոչերին, ԼՂՀ-ում վերջին իրադարձությունների առնչությամբ արված հայտարարություններին»:
Պարզաբանումը անտեղյակներիս հիշեցնում է, որ «300 հազար ԱՄՆ դոլարից, որը ներդրվել է Հովհան արքեպիսկոպոսի կողմից ստեղծված Արցախին աջակցելու հիմնադրամում, 100 հազարը փոխանցել է անձամբ Արա Աբրահամյանը»:
Ավելացնենք, որ ՌՀՄ նախագահից դժգոհներիի համար պարզաբանվում է նաև, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ Արա Աբրահամյանը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Արբեջանին՝ որպես ագրեսոր երկիր, զենք մատակարարելու հարցում միջազգային էմբարգո հայտարարելու կոչով (քանի որ Արբեջանը իր ռազմական հզորությունը ավելացրել է ոչ միայն Ռուսաստանի օգնությամբ)»
Ցուցակը կարելի է շարունակել, ասվում է ՌՀՄ պարզաբանման մեջ և հասնում է ամենազավեշտալի կետին.
Հրապարակային բողոքի ցույցերի մասին.
«Յուրաքանչյուր ցույցի կամ հանրահավաքի նպատակը բողոքողների տեսակետն իշխանություններին հասցնելն է և այս կամ այն խնդրի շուրջ ողջ հանրության ուշադրությունը գրավելը: Ի տարբերություն մյուս երկրների՝ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ագրեսիայի առաջին իսկ օրերից Ռուսաստանի ողջ քաղաքական, փորձագիտական և հասարակական համայնքն ակտիվորեն քննարկում է Ղարաբաղի խնդիրը, և գաղտնիք չէ, որ ռուս հանրությունը, չհաշված հազվագյուտ բացառությունները, նախապատվությունը տալիս է հայերին»:
Առնվազն վառ երևակայություն պետք է ունենալ, այս մասին այսքան համոզված և միանշանակ արտահայտվելու համար, երբ բազմաթիվ հակառակն ապացուցող փաստեր կան:
ՌՀՄ-ն Ռուսատանի հայերի բողոքն արտահայտելու «երկուսը համատեղ» տարբերակն է ընտրել. «Ինչ վերաբերում է հանրահավաքներին՝ ապա մեր հայրենակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը, հայերը կկարողանան ցույց տալ իրենց միասնականությունը, իսկ մեր այլազգի ընկերները՝ իրենց համերաշխությունը՝ մեզ։ ՌՀՄ-ը դիմում է ներկայացրել քաղաքային իշխանություններին, որպեսզի արտոնեն ռուս հասարակության հանրահավաքը (այլ ոչ թե հայկական նեղ շրջանակի), որը կկայանա ապրիլի 24-ին: Մենք ծրագրում ենք անցկացնել բողոքի ցույց նաև Թուրքիայի դեսպանատան առջև: Հստակ ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնենք»:
Մեկնաբանություններն ավելորդ են…
Աննա Գրիգորյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.