Արդ, քանի որ Քրիստոսը մարմնով չարչարվեց մեզ համար, դո՛ւք էլ զինվեցեք նույն մտածումով, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց և իր կյանքի մնացած ժամանակն այլևս չի ապրում մարդկային ցանկություններով, այլ Աստծու կամքի համաձայն։ Բավական է ինչքան անցյալում ապրեցիք հեթանոսների կամեցած ձևով՝ անբարոյությամբ, հեշտասիրությամբ, գինեմոլությամբ, անառակությամբ, հարբեցողությամբ և կռապաշտական անօրեն սովորություններով։ Հեթանոսները տարօրինակ են համարում, որ դուք իրենց նման չեք հետևում նույն սանձարձակ զեխություններին, և հայհոյում են ձեզ։ Բայց այդ բոլորի համար նրանք պատասխան պիտի տան Աստծուն, որ պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին։ Ահա թե ինչու Քրիստոսը գնաց և Ավետարանը քարոզեց նաև մեռելներին, որպեսզի նրանք բոլոր մարդկանց նման, իբրև մարմին մահվան դատապարտվելով հանդերձ, իբրև հոգի ապրեն, ինչպես ապրում է Աստված։
Մոտեցել է ամեն ինչի վախճանը. հետևաբար, զգաստ և արթո՛ւն եղեք աղոթքի նվիրվելու համար։Ամեն բանից առաջ ջերմ սե՛ր ունեցեք միմյանց հանդեպ, որովհետև «սերը պատճառ է լինում, որ ձեր բազում մեղքերը ներվեն»։ Հյուրասիրությո՛ւն ցույց տվեք միմյանց՝ առանց տրտնջալու։ Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծու բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին։ Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծու պատգամները։ Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն է տալիս, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա՛նն են փառքը և զորությունը հավիտյանս հավիտենից։ Ամեն։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 4:1-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.