«Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղն էլ հերոս տվեց ապրիլյան պատերազմում. ամսի 4-ին հրապարակված ղարաբաղյան 4-օրյա պատերազմի զոհված զինծառայողների անունների մեջ կրտսեր սերժանտ, 27-ամյա Վրեժ Սարգսյանի անունն էլ է գրված։ «Իր հայրենիքի, մի կոտր հողի համար գնացել՝ զոհվել Է, ճիշտ Է, մեր տաճարը դատարկվել Է, բայց ես մյուս կողմից՝ հպարտ եմ, ամբողջ ազգն Է սգում մեր բոլոր նահատակ տղաների համար»,-ասում է Վրեժի հայրը՝ Վարդան Սարգսյանը։
Վրեժի հայրն էլ է խուսափում ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից խոսել, էլի համեստություն է անում, չի ուզում իրենց առանձնացնել համագյուղացիներից, գյուղում գրեթե բոլորը յոլա գնալով են ապրում։ Այս ընտանիքի հիմնական եկամուտն էլ Վրեժի՝ պայմանագրային զինծառայության դիմաց ստացած 100 հազար դրամից մի քիշ ավելի գումարն
էր։
Վարդան Սարգսյանը պատմում է, որ Վրեժին միշտ ասում էր՝ գնա Ռուսաստան, ուրիշ աշխատանք գտի, բայց Վրեժը հրաժարվում էր. «Չէր ուզում բանակից դուրս գար, շատ Էր սիրում բանակն ու պատվով Էր կատարում իր առաջ դրած խնդիրները, խելացի ծառայող Է եղել։ Իր զինակից ընկերներն էլ դա գիտեն, բոլորը սիրում Էին իրեն։ Վրեժի մարտական ընկերներն այնտեղ են, իրենք պատմում են, որ Վրեժի մահը, որ հասել Է՝ լացել են ու պայքարել, լացել են ու կռվել»։
Վրեժի ծնողներն էլ չեն աշխատում, կինն ու փոքրիկ երեխան ապրում են Վրեժի ծնողների հետ։ Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Սարգարյանը մեզ հետ զրայցում ասում է, որ Սարգսյանների ընտանիքը գյուղում մի փոքր հողամաս ունի, բայց այստեղ էլ բերքատվությունը շատ ցածր է. «1 հեկտարից 30 հազար դրամի օգուտ հազիվ են ունենում, անցյալ տարի էլ կարկուտ էր խփել, սաղ փչացրել է»։
Վրեժի ընտանիքը պարտքեր ունի, գյուղապետն ասում է՝ «Արեգակ» վարկային կազմակերպությունից 600 հազար դրամի վարկ են վերցրել, 85 հազար դրամ Էլ ոսկու գրավի դիմաց մի հատ բանկից են վերցրել խանութին են պարտք։ Տանը հին հեռուստացույց Է դրված, սառնարան չունեն, կահույք ընդհանրապես չունեն։ Շատ ծանր Է վիճակը։ Էդ վարկն Էլ մինչև 2017 թվականը պիտի մարվի։ Երեկ եկել Էին Էդ վարկն Էին ուզում, ասել ենք՝ մարդը նեղության մեջ, եկել եք փո՜ղ եք ուզում, ասել ենք՝ չտան Էդ վարկը, Էս մարդուն որտեղի՞ց փող։ Պետք Է մի բան արվի, որ Էդ վարկն ու բանկի փողը մարվեն՝ որպես օգնություն»։
Գյուղապետից երբ տեղեկացանք պարտքերի մասին, կրկին զրուցեցինք Վրեժի հոր հետ, բայց նա կրկին հրաժարվեց խոսել պարտքերի մասին, անգամ բանկի անունը չէր հիշում, միայն ասաց՝ «Կնոջս ոսկեղենն ենք գրավ դրել, խնդիր չկա, ես չեմ դժգոհում»»,–գրում է թերթը։
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.