՛՛ՉԻ՛՛-ն գրում է.
Երեկ լրատվամիջոցներում հայտնվեց բավականին ուշագրավ մի նամակ՝ ուղղված ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։
Նամակի հեղինակը ԼՂՀ քաղաքացի Մարգարիտա Քարամյանն է, որը եղել է Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից։ Հենց այս կինն է գրել Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը։ Եվ ահա նա բաց նամակով դիմել է Ղարաբաղի պաշտպանության նախարարին՝ հորդորելով.
՛՛Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապաղ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը։ Աոաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր՝ բանակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե առաջնագծում են, այլ գնդի զորանոցում։ Նրանց պահվածքը արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել թե՛ զինվորականների, թե՛ հասարակ քաղաքացիների շարքում՛՛։
Մանրամասները՝ թերթում
Հ.Գ. Այո, կասկածելի է, երբ ամբողջ օրվա ընթացքում պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ զոհեր չենք ունեցել, մեկ էլ գիշերը մի գույժ ենք լսում: Կամ՝ ինչպես է հենակետում, անհայտ պայմաններում զինծառայող սպանվում, բայց զինվորների կողքին կանգնած երկրապահները, կամավորները չեն նկատում: Կամ՝ հայկական բնակավայրերի որոշ հատվածներ, որտեղ թուրքերը չեն ներթափանցել, խանութներ, տներ են թալանվել:
Ի դեպ, պատերազմի առաջին օրերին մարտադաշտ մեկնող կամավորականների հետ տեսա քրեական անցյալով մի թափթփուկի, որը միշտ ոստիկանության տեսադաշտում է եղել հոր և եղբայրների հետ միասին. Հայրը մշտապես ծեծում էր կնոջը, մի օր էլ իմացանք, որ վերջինս մահացել է…
Այդ երիտասարդը տեսախցիկի առջև ասում էր՝ հայ ազգի ցավը տանեմ, բայց նույնիսկ իր մոր ցավը չէր տարել…
Նման թափթփուկներն անշուշտ պետք է մաքրվեն թիկունքից և շատ արագ:
- 0:10Երկրպագուները բարձրացրել են «Վերջ Արցախի շրջափակմանը» պաստառը, երբ Շվեդիան Եվրո 2024-ի ընտրական խաղում 5:0 հաշվով հաղթել է Ադրբեջանին
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.