Եվս մեկ զոհի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա շարքային զինվոր Գրիգոր Հարությունյանի հուղարկավորությունը եղավ Եռաբլուրում : ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Գրիգորին հետմահու պարգեւատրեց Մարտական ծառայության մեդալով:
«Մի՜ տարեք, չէ՜, մի՛ տարեք, հե՜տ բերեք»: Հուղարկավորության ժամանակ Գրիգորի մայրն ի վիճակի չէր հրաժեշտ տալ որդուն, նա ձեռքերը պարզել էր դեպի որդու դագաղը, չէր ուզում բաց թողնել, չէր ուզում բաժանվել: Aravot.am-ի հետ զրույցում Գրիգոր Հարությունյանի բարեկամը՝ Անահիտ մորաքույրը պատմեց, թե ինչքան դժվար է մայրը միայնակ մեծացրել որդուն. «Գրիգորը կամեցող, չափից դուրս համեստ էր: Այդպիսի մարդ չկար, որը դիմեր ու Գրիգորը օգնած չլիներ: Ամբողջ թաղամասն է ապշել ու ցավում: Ինչքան էլ հնարավորություն չունենար, ինքն իրեն նեղություն տալով՝ կհասներ ուրիշին օգնության: Ռազմի դաշտում էլ է այդպես եղել: Ինքը հայր չի ունեցել, որպես ծնողազուրկ՝ մայրը դիմել էր, որ 50 կմ շառավղով ծառայեր, ասել էին՝ կարելի է: Ինքը չէր ուզում, Ղարաբաղ գնաց ու շատ գոհ էր: Չէր էլ ուզում տեղափոխվել մի մոտ շրջան, վերջին անգամ, երբ համոզում էինք, որ գա, ասում էր՝ իմ հայրենիքն ա էլի, իմ Հայաստանն ա, ի՞նչ տարբերություն: Ասում էր՝ էստեղ ինձ շատ լավ եմ զգում: Հենց առաջին օրը, որ հարձակում է եղել, ինքը Ջեբրայիլի հատվածում է եղել: Մենք 10 օր իրենից լուր չունեինք, չնայած բոլորս էլ կանխազգում էինք, որ ինչ-որ բան այն չէ: Այդ լռությունը մեզ ավելի էր սպանում: Մայրը նոր էր վիրահատվել, ամեն օր, օրը մի քանի անգամ զանգում էր ՊՆ՝ լուր ստանալու»:
Թե ինչ հանգամանքներում է մահացել Գրիգոր Հարությունյանը, Անահիտ մորաքույրը պատմեց. «Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին: Պետք չէր, որ իր հիշողության մեջ այդպես մնար: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ , կրակահերթեր կան, անթույլատրելի զենքեր է օգտագործված եղել, դատական փորձաքննություն է եղել»:
Գրիգորի բարեկամը նաեւ պատմեց, որ դեպքերից 1-2 օր հետո անընդհատ երազներ են տեսել. «Մայրը գիշերը վեր էր թռել քնից՝ իր կանչից՝ մամա՛, օգնիր, մամա՛, օգնի՛ր: Տատիկն է երազում տեսել, թե ոնց է ինքը ցավից դեմքը ծամածռում»: Գրիգորի փոքր եղբայրը Եռաբլուրի մի անկյունում՝ եզրաքարին նստած, հեկեկում էր:
Տատիկն է երազում տեսել, թե ոնց է ինքը ցավից դեմքը ծամածռում»: Գրիգորի փոքր եղբայրը Եռաբլուրի մի անկյունում՝ եզրաքարին նստած, հեկեկում էր:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.