Ապրիլի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ցույցի ժամանակ Բարբարոս Լեյլանին հայտարարել է. — «Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի, մա՛հ հայ շներին, մա՛հ, մա՛հ», «Ասոշիեյթեդ փրես»-ին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հարցազրույց է տվել շվեդական «Dagen» օրաթերթին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով, դատապարտելով ռասայական ատելության հրահրման ցանկացած դրսեւորում։ Նա հայտնել է, որ հակահայկական ատելության սերմանումը նոր չէ եւ սկիզբ է առնում դեռ Հայոց ցեղասպանության շրջանից։ «Սակայն նոր երեւույթ է նման բանի ականատես լինել Շվեդիայում։ Սա շատ մտահոգիչ զարգացում է. հնչում է անմիջական կոչ՝ », նշել է դեսպանը` ավելացնելով, որ նման կոչ ԵՄ անդամ երկրում հնչում է առաջին անգամ։
Դեսպանը տեղեկացրել է, որ շվեդական իշխանությունները դեռեւս չեն արձագանքել: Միաժամանակ հույս է հայտնել, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի միջադեպը։ Դեսպանը նաեւ ակնկալում է Շվեդիայում թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի կողմից հայտարարության միանշանակ դատապարտումը, եւ կարծում է, որ այժմ Շվեդիայում ապրող հայերի ապահովության երաշխիքների անհրաժեշտություն կա։
Դեսպանն ընդգծել է, որ թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հայտարարությունները չպետք է ընկալվեն որպես Շվեդիայում բնակվող թուրքերի մեծամասնության կարծիք, սակայն վստահաբար այն ներկայացնում է որոշ խմբավորումների դիրքորոշումը։
Դեսպանը կարծիք է հայտնել, որ խնդիրը որոշակիորեն առնչվում է թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին, եւ նշել, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, եւ նրանց միջեւ տարբեր երկրներում գործողությունների բացահայտ համադրում է նկատվում, ինչի ապացույցն է նաեւ Ստոկհոլմի հանրահավաքը։
Շվեդ-թուրքական ընկերակցության փոխնախագահը հրաժարական է տվել՝ հայերի հասցեին արած վիրավորական արտահայտության համար:
Ավելի ուշ ընկերակցության կայքում նա ներողություն է խնդրել` ասելով, թե իրեն սխալ են հասկացել:
Էթնիկ ատելություն հրահրելու մեղադրանքով՝ շվեդական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ոստիկանություն:
Հայկական ընկերակցությունը ևս պատրաստվում է դիմել ոստիկանություն:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.