Ադրբեջանի պաշտոնական շրջանակները շարունակում են գաղտնի պահել ապրիլի 1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ագրեսիայի հետեւանքով սպանված սեփական զինծառայողների ամբողջական ստույգ թիվը, սակայն, ադրբեջանական աղբյուրները սեփական հետազոտության արդյունքում հայտնում են պաշտոնապես հայտարարված թիվը մոտ երեք անգամ գերազանցող տվյալներ:
Այդուհանդերձ, ադրբեջանական ինտերնետային Meydan TV լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը` նշելով բոլոր սպանվածների անունները եւ նրանց հողին հանձնվելու վայրերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ըստ Meydan TV-ի հրապարակման` Ադրբեջանի զինված ուժերի ապրիլի 1-7-ն ընդհանուր կորուստը կազմել է 81 զինծառայող, 6 անհայտ կորած զինծառայող, 6 քաղաքացիական անձ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 31 զինծառայողի կորստի մասին (Mod.gov.az — ապրիլի 2-ին ` 12, ապրիլի 3-ին` 3, ապրիլի 4-ին եւ 5-ին` 16)` հանրությանը չներկայացնելով այդ անձանց ցուցակը, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են:
ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ը ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր:
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.