ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի ընթացքում փաստորեն բացահայտվեցին Արցախի դեմ ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած գրոհի պլանը, դրա մշակման հստակ ընթացակարգն ու առաջնային շահառուները:Դա արեց Հովիկ Աբրահամյանը, կամա թե ակամա, Դմիտրի Մեդվեդեւին խնդրելով, որ արագացնեն Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության տրամադրումը: Պարզվում է, որ Ռուսաստանը վարկը «դուրս է գրել» արդեն, սակայն դրա դիմաց սպառազինության պայմանագրերը կնքված չեն, սպառազինություն չկա:Իսկ մի քանի ամիս առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակում են Հայաստանին իբր թե մատակարարվելիք սպառազինության ցանկը: Դրանից հետո Ադրբեջանը հանդես է գալիս բողոքի նոտայով, ՌԴ ԱԳՆ-ից պահանջելով երաշխիք, որ այդ սպառազինությունը չի կիրառվի Ադրբեջանի դեմ:
Ռուսաստանը լռում է մի քանի օր, մինչեւ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ալիեւի հետ: Հետո մի քանի ժամ անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, թե «հույս ունեն», որ Ադրբեջանն ըմբռնումով կմոտենա Հայաստանին զենք մատակարարելուն, քանի որ ՌԴ-ն ունի դաշնակցային պարտավորություններ: Զախարովան միաժամանակ ասում է, թե սպառազինություն մատակարարելիս հաշվի են առնում հավասարակշռության խնդիրը:Դա բացահայտ եւ ուղիղ երաշխիք էր Ադրբեջանին, որ Բաքուն չունի մտահոգվելու առիթ:
Այսինքն, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն մատակարարած Ռուսաստանը այդ կապակցությամբ ոչ մի հանգամանալից բացատրություն չի տվել Հայաստանին, սակայն հանգամանալից բացատրում է իրավիճակն Ադրբեջանին: Իսկ ի՞նչ էր բացատրում ՌԴ-ն: ՌԴ-ն բացատրում էր, որ Ադրբեջանը չունի անհանգստանալու կարիք, քանի որ Հայաստանի հետ սպառազինության պայմանավորվածությունը այնպիսին չէ, որ անհանգստություն պատճառի Ադրբեջանին: Այլապես, ի՞նչ հավասարակշռության մասին կարող է լինել խոսքը, եթե Ադրբեջանին մատակարարվում է ընդհանուր առմամբ մոտ 6-7 միլիարդ դոլարի արդիական սպառազինություն, իսկ Հայաստանին դրա ընդամենը մոտ 5 տոկոսի չափով, այն էլ ոչ այնքան արդիական, եւ այն էլ՝ ինչպես պարզվում է՝ չի էլ մատակարարվում:Եվ անկասկած է, որ ռուսական կողմը Բաքվին փոխանցել է տեղեկությունը, որ Հայաստանի սպառազինությունը մատակարարված չէ, եւ չեն էլ պատրաստվում դա անել առաջիկայում:
Այդ տեղեկությունը Բաքվին փոխանցվել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի այցի ընթացքում, որին Պուտինը գիշերով գործուղել էր Բաքու՝ Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակի հետ կապված Բաքվի դիտողությունները լսելու համար:Իսկ Բաքուն դժգոհել էր տեխնիկական կոմպլեկտացիայից՝ իբրեւ թե, իսկ իրականում Ռուսաստանի հետ անկասկած քննարկվել են ադրբեջանական եւ հայկական զինուժների ռազմա-տեխնիկական հարաբերակցության հարցերն, ու Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է արդեն առավել անմիջական երաշխիքներ, որ Երեւանին մատակարարված չէ արդիական սպառազինությունը, հետեւաբար հնարավոր է պատրաստվել գրոհի:Այլապես, մեղմ ասած տարօրինակ է, երբ Ռուսաստանը Հայաստանին սպառազինությունն ուշացնում է, չի մատակարարում, իսկ նրա հակառակորդ, նրան պատերազմով սպառնացող Ադրբեջանին ոչ միայն մատակարարում է, ոչ միայն գիշերով թռչում են Բաքու լսելու, թե ինչ դժգոհություն ունի Ալիեւը, այլ նույնիսկ ՌԴ նախագահի մակարդակով են արձագանքում դրան, Բաքվին տալով բարձրագույն երաշխիքներ:
Ադպիսով, ակնհայտ է, որ Արցախի դեմ գրոհից առաջ, մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին տվել է ռազմա-տեխնիկական գործնականում բոլոր երաշխիքները, որ հայկական բանակն ունակ չէ կազմակերպել ռազմա-տեխնիկական համարժեք դիմադրություն, որ հայկական կողմը չի ստացել Ադրբեջանի ստացածի գոնե 5 տոկոսի սպառազինությունը, հետեւաբար Մոսկվան ապահովել է Բաքվի գրոհի՝ բլից-կրիգի «կարմիր գորգը»:
Ամբողջական տեքստը կարդալ՝ lragir.am
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
- 12:10Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.