«Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանը պարզ ասաց՝ մենք ուզում ենք մեր մեթոդով հարցերը լուծել: Ադրբեջանի համար այդ կռիվը ձեռնտու չէ, նրանք չեն էլ ուզում այդ կռիվը, բայց նրանց ստիպեցին հարևանները։ Հարևանները ստիպեցին ոչ թե Ղարաբաղի դեմ, այլ Ռուսաստանի դեմ: Խաղ է գնում: ՌԴ-ի դեմ մի քանի տեղից գործողություններ կան Ղրիմում, Ուկրաինայում, Աֆղանստանում և այլն: Այսպես մի խաղի մեջ մենք ենք հիմա, եթե միայն հայ-ադրբեջանական հարց լիներ, մենք շատ հեշտ կարող էինք լուծել: Իմանայինք՝ ինչ է կատարվում: Թե ինչ են ուզում խաղացողները, շատ դժվար է հասկանալ: Բայց այն, որ գնում է մեծ ու բազմակողմանի խաղ, պարզ է: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա իմ կարծիքն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հարցին՝ Ռուսաստանը, զինելով Ադրբեջանին, չի՞ հասկանում, որ այդ զենքը հենց իրենց դեմ էլ կարող է գործածվել, այդքան միամի՞տ են, նա պատասխանեց. «Թուրքիան ու Ադրբեջանը ինձ շատ են «դուր գալիս», ասեմ՝ որ իմաստով. Սիրիայում քաոս ստեղծեցին, գցեցին ուրիշի վրա՝ ՌԴ-ի վրա, ինչ արեցին՝ գցեցին սրա-նրա վրա: Նույնը հիմա. Ադրբեջանը ստում է, և միջազգային հանրությունը կամաց-կամաց սկսում է հասկանալ իրենց սուտը:
Իհարկե, նրանք խաբեցին ռուսներին, քանի որ խոստացել էին, որ ժամանակակից զենքը, որ հիմա կիրառում են Ղարաբաղի դեմ, չկիրառել: Հիմա թող Շոյգուն գլուխ հանի, թե ինչու է այդպես լինում, կամ Մեդվեդևը զանգի ու իր գործընկերների հետ հարցերը լուծի: Այսինքն՝ Ադրբեջանը հերթական անգամ արեց իր ստոր քայլը, այլ բան չեմ կարող ասել»:
Նրա խոսքով՝ չի կարելի մի սանտիմետր տալ կամ հետ գնալ, կամ փոխարինել այլ տարածքներով. «Ռուսաստանը ռուս քաղաքագետների խոսքերով ասում է, որ ամենադժվար կացությունն իրենցն է, քանի որ Հայաստանն իրենց ռազմական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկերը: Դե եկ հասկացիր, թե ում կողմից է Ռուսաստանը. Շատ դժվար է հասկանալ: Այդ հավասարությունը մեզ վնասում է»:
Այնուհետև ավելացրեց. եթե տարածքային զիջումների կամ փոխանակումների գնանք, հակառակորդին թույլ կտանք արագ մեզ խեղդել. «Պանթյուրքիզմի երազանքն է մեզ ոչնչացնելը։ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, նա ունի իր տնտեսական հետաքրքրությունները. երկաթգիծն է այստեղ գլխավոր դերը խաղում»։
Նրա խոսքով՝ լայնածավալ հարձակումը Ադրբեջանի կողմից ձեռնտու չէ հենց իրեն՝ Ադրբեջանին. «Դա կլինի Ադրբեջանի վերջը: Ադրբեջանը նստած է նավթի վրա և եթե Ադրբեջանի վրա ուղարկես մի քանի հրթիռ, ապա 30-40% ը նրա տարածքի կարելի է ոչնչացնել»։
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.