«Ադրբեջանը չկարողացավ հաղթել, այն, ինչ Ադրբեջանը պլանավորել էր, շատ արագ մեր կողմն օգնեց, որ ձախողեն»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանը փորձեր է արել առաջխաղացման, սակայն անմիջապես այդ փորձը կասեցվել է:
«Այո, մենք ունենք զոհեր, բայց պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, եւ պատերազմն առանց զոհերի չի լինում: Եվ այդ պատերազմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք չէ, որ սկսում ենք: Նախահարձակն իրենք են, եւ ստացվում է, որ մենք կռվում ենք պարտադրված պատերազմում»:
Կոմանդոսը նաեւ հայտարարեց, որ տարիների փորձը հուշում է, որ սխալ է պատերազմի կեսին թողնել մարտական ուղին եւ խոսել դիվանագիտության կամ բանակցությունների լեզվով:
«Դա անիմաստ է, եթե դիմացինդ բանակցությունների լեզվին չի տիրապետում, այդ լեզուն չի հասկանում: Իրենք ի՞նչ են հասկանում դիվանագիտությունից: Որ ասում են դիվանագիտություն, իրենք հասկանում են մորթել, կտրել, ջարդել: Դրա համար այդպես պետք է «բանակցել» Ադրբեջանի հետ՝ զենքի բանակցություններով:
Թե չէ մեր վրա կրակում են, խփում են, մեր անմեղ գյուղացիներին, խաղաղ բնակիչներին մտնում տները մորթում են, իսկ մենք պիտի ընկնենք դիվանագիտական ճամփե՞քը, ԱԺ-ո՞ւմ խոսանք, հայտարարությո՞ւն անենք, գնանք բանակցե՞նք: Ի՞նչ բանակցենք, ո՞ւմ հետ բանակցենք»:
Ըստ Կոմանդոսի՝ այս պատերազմը գոնե միառժամանակ կդադարի, եթե Հայաստանը կարողանա մի քանի նոր տարածքներ վերցնել:
«Իրենք խոսում էին Ստեփանակե՞րտը ռմբակոծելու մասին, այդ ժամանակ համարժեք քայլը պետք է սա լիներ՝ մի երկու հատ նախազգուշական ռակետ ուղարկել Բաքվի վրա: Ստեփանակերտը սովոր է, թող բաքվեցիք էլ զգային դա ինչ է: Թող մի պուճուր էլ բաքվեցիք մտածեն, վախենան, հասկանան, թե դա ինչ է, մտածեն հետեւանքների մասին, բոլորն էլ հարազատ ունեն, երեխեք ունեն: Թե չէ ի՞նչ է նշանակում իրար վրա տանկեր բերել, հետո նստել ասել՝ «Ապեր ջան, արեք բարիշենք»: Ի՞նչ բարիշել, իրենք չեն ուզում բարիշել, իրենք կռիվ են ուզում, պետք է կռվել»:
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
- 12:10Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.