Լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով ստեղծված ռազմաքաղաքական վիճակի մասին, ասաց, որ Ադրբեջանը ոչ մի հաջողությունների չի հասել և դեռ ավելին, հուժկու հակահարված է ստացել` տալով բազմակի անգամ, տասից ավելի անգամ կորուստներ:
Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմն ունի կորցրած հենակետեր, պատասխանեց. «Չկան կորցված հենակետեր, մարտավարական առումով բոլոր հենակետերը գտնվում են ՊԲ վերահսկողության ներքո»: Նրա խոսքով՝ այսօր անչափ կարևոր է, որ ղեկավարությունը և հանրությունը մշտապես ասում են, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացում անհրաժեշտություն է: Հարցին՝ դիրքերի վերադասավորությունն ապրիլի 1-ի դրությա՞մբ է արդյոք, նախարարը պատասխանեց. «Այո՛, ամբողջությամբ վերահսկողությունը ՊԲ-ի ձեռքերում է: Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկելի է»:
Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցին` Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ գլուխ է խոնարհում զոհված զինծառայողների, նրանց հարազատների առջեւ եւ ուշադրության կենտրոնում են պահում անհետ կորածների, զոհվածների եւ վիրավորվածների հարցերը: «Մեր խնդիրն է այսօր վիրավորներին արագ ապաքինել, եւ մենք եղել ենք շատ բուժհիմնարկներում, որտեղ զինվորներն այդ վիրավոր վիճակում ասում են՝ մեզ շուտ ոտքի կանգնեցրեք, մենք գնանք գոնե փամփուշտներ լիցքավորենք, մեր զինվորների կողքին կանգնենք եւ մեր երկիրը պահպանենք: Իհարկե նաեւ մեր խնդիրներից մեկն է, որ մենք կարողանանք անհայտ կորածների հարցը լուծել: Այդ գործում գիտեք, որ ես անհայտ կորածների, պատանդների, գերիների հանձնաժողովի նախագահն եմ, համապատասխան աշխատանք տանում ենք: Այստեղ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է հիմնական աշխատանքը տարվում, բայց կարծում եմ, որ այս իրականության մեջ, որ ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունի, արդեն մեզ համար հեշտ կլինի նաեւ պետական առումով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու, փոխանակելու առումով: Ամեն ինչ կանենք, որպեսզի փոխանակենք»,- նշեց Սեյրան Օհանյանը:
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
- 12:10Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.