«Եթե մենք դեռ չունենք այլոց մասին տեղեկություն, ուրեմն՝ չունենք թիվն էլ, որ ասվում է, դա հայտնաբերված, չհայտնաբերված ազգանուններով մարդիկ են: Չենք կարող ասել զոհված են, թե զոհված չեն: Պատերազմի բնութագրող իրավիճակ է, դրա համար ավելին, քան հաղորդվում է, չեմ կարող ասել».- նշում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, պատասխանելով hraparak.am-ի հարցմանը կապված անհետ կորած զինվորների հետ: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այս պահին գտնվում է Արցախում, վերջինս հանդիպումներ է ունեցել այն երկու ընտանիքների հետ, որոնց երեխաներից մեկը մահացել էր, մյուս երկուսը վիրավորվել.
«Ես արդեն հանդիպել եմ ծնողների հետ, փորձելու ենք մենք հարցը հասցնել Եվրոպական դատարան, կարևորագույն հարցերի իրավունքների շուրջ, մասնավորապես կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման: Մենք հիմա այդ ենք փորձում, մի քիչ ավելին ձեռք բերենք տեղեկություն, եթե մենք հավակնում ենք այս ամենը հասցնել Եվրոպական դատարան, նշանակում է մենք շատ սակավ ինֆորմացիա ենք տալու»: Այդ երեխաների ծնողներն արդեն լիազորագրեր են տվել, որպեսզի իրենք ներկայացնեն շահերը: Ի դեպ, փորձելու են միջազգային հանրության դատին ներկայացնել նաև գլխատված զինվորի դեպքը. «Դա հանցագործություն է մարդկության դեմ, դա հանցագործություն է խաղաղության դեմ:
Այդ բոլորն իրավաբանական ձևակերպումներ ունեն, մինչև անգամ հայկական քրեական օրենսգրքով կա: Բայց այն, ինչ ասացի եվրոպական դատարանի խնդիրը չէ, եվրոպական դատարանը դրա համար էլ կոչվում է մարդու իրավունքների դատարան: Այլ է, որ այն հանցագործությունը, որ արվեցին, կարելի է տեղափոխել մարդու իրավունքների դաշտը, բավականին մեծ աշխատանք, որը պետք է արվի: Դիմելու ենք տարբեր այլ ատյաններ, որոնք անմիջապես զբաղվում են թվարկածս հանցագործություններով: Երկարատև պրոցես է, մենք կաշխատենք ժամկետների մեջ այդ բոլորն անել, հետևենք տեսնենք, թե եվրոպական դատարանն ինչ արագությամբ կընթանա: Ուղղակի պետք է անել այն, ինչը չի կարելի չանել, այ սա է կարգախոսը»: Հիշեցնենք, որ այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ռազմական իրադրության հետևանքով Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին, որոնց վիճակն այս պահին բավարար է։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.