Տարիներ առաջ, երբ Ռուսաստանի Դաշնությունը մեծ խմբաքանակով զենք էր վաճառում Ադրբեջանին, Հայաստանում շատերը ձայն բարձրացրեցին: Սրան ի պատասխան իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին, որ դա զուտ բիզնես է և չի սպառնում Հայաստանի անվտանգությանը:
Եկեկ ևս մեկ անգամ տեսնենք, թե ՌԴ-ն ինչ զենքեր է վաճառել Ադրբեջանին և արդյոք դրանք այս օրերին գործածվել են:
Խոսքը գնում է 0.7-1 միլլիարդ կազմող գազմող գործարքի մասին, որով ադրբեջանը Ռուսաստանից ստացավ երեք գումարտակ (94 միավոր) Т-90С տանկ, երեք գումարտակ (մոտ 100 միավոր) БМП-3 մարտական մեքենա, մեկ դիվիզիոն (18 միավոր) «Мста-С» ինքնագնաց հրետանային սարքավորում, մեկ դիվիզիոն (18 միավոր) համազարկային կրակի «Смерч» ռեակտիվ համակարգ, մեկ դիվիզիոն (18 միավոր) ինքնագնաց հրետանային «Вена» զինատեսակ, 6 միավոր ТОС-1А կրականետ համակարգ:
Այս ընթացքում Ադրբեջանական բանակը արդեն իսկ կիրառել է ТОС-1 կրականետ համակարգ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ
Իսկ ապրիլի 4-ի գիշերը Ադրբեջանը կիրառել է «Смерч» ռեակտիվ համակարգ:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է “Սմերչ” համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
Գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
Ահա այսպես արդեն հասկանալի է և փաստարկված, որ Ռուսաստանի Դաշնության բիզնես շահը դեմ է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Սա շատ կարևոր հարց է, որը չպետք է անարձագանք մնա: Գուցե ոչ հիմա, սակայն անպայման այն պետք է դրվի ՌԴ իշխանությունների սեղանին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.