Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ճիշտ է, կան որոշ հատվածներ, որտեղ այդ լարվածության թուլացումը բավականին լայն կերպով արտահայտվում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ընդհանուր առմամբ, հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական և ապակառուցողական քայլերը»,- նշել Բաբայանը: Հարցին՝ սա պատերա՞զմ է, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Կարելի է ասել ոչ լայնածավալ, բայց ինչ-որ ձևով՝ սահմանափակ կարգով, այո, պատերազմ է»:
Բաբայանը նաև հավելել է, որ հակառակորդը հիմնականում գնդակոծում է Մարտակերտը և հարակից մի քանի գյուղեր: «Սա նոր ոճ է, որը որդեգրել է հակառակորդը: Այսինքն, նա միշտ էլ խախտում է զինադադարի ռեժիմը՝է սկսած 1994թ.-ից, սակայն նման ծավալով երբեք չի եղել, սա աննախադեպ է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ, թեպետ արդեն դրա մասին խոսելը մի քիչ տեղին չէ, բայց այս պահի դրությամբ կայունությունն ու խաղաղությունը պահպանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, և հակառակորդի բոլոր ոտնձգությունները կասեցվում են»,- ընդգծել է Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ թշնամու համար հեշտ խոցելի բնակավայրերից հիմնականում կանանց և երեխաների տեղափոխել են կողքի գյուղեր, սակայն մասսայական տարհանում չի իրականացվել:
Ամփոփելով առաջնագծում կատարվող իրադարձությունները՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվել, որոշ տեղերում առաջնագծի ուղղությունը փոխելու համար: «Նրանց ժամանակավորապես հաջողվել է որոշ բարձունքներ վերցնել, բայց այնուհետև ստիպված թողել է այդ դիրքերը կամ, կարելի է ասել, հետ է շպրտվել ելման դիրքեր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմն ունի շատ մեծ կորուստներ: Դուք արդեն տեղյակ եք, որ խփվել է երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք, մոտ 16 տանկ: Խոցվել է նաև «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանը: Նրանք ունեն մոտավորապես 200-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նրանց զինված ուժերում տիրող խուճապը փոխանցվել է նաև խաղաղ բնակչությանը: Մասնավորապես, Թարթառի շրջանում, Բարդայի շրջանում և մի շարք այլ շրջաններում, որոնք սահմանակից են Արցախին, սկսվել է բնակչության մասսայական արտահոսք: Իհարկե, մենք դրանով որևէ կերպ չենք հրճվում կամ ուրախանում: Մենք դեմ ենք, որպեսզի պատերազմ լինի և կողմնակից ենք խաղաղ կարգավորման: Սակայն սա չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ ի վիճակի չենք պաշտպանվել: Դուք տեսնում եք, որ մենք ի վիճակի ենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանապատվությունը բարձր պահենք»,- ասել է Բաբայանը:
Նա նաև վստահեցրել է, որ Արցախում բնակչության շրջանում խուճապ չկա: «Կան մարդիկ, ովքեր մտահոգված են, և դա բնական է: Բայց, ընդհանուր առմամբ, խուճապ չկա, և սա ամենավառ ձևով դրսևորվում է կամավորների մեծ հոսքով Արցախի տարբեր բնակավայրերրից: Նույնիսկ դպրոցական երեխաներն են գալիս, փորձում են զինվորագրվել: Իհարկե, զինկոմիսարիատները չեն ընդունում նման երիտասարդների, սակայն այս ամենը ցույց է տալիս ժողովրդի ոգին: Կան բազմաթիվ կանայք, ովքեր գալիս են և փորձում են զինվորագրվել: Այս ամենը ցույց է տալիս, որ վախ կամ խուճապ չկա: Ճիշտ է, ներկա դրությամ բ պաշտպանության բանակն առանց այդ կամավորների ներգրավման ի վիճակի է ամբողջությամբ կատարել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է Բաբայանը:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը, թե Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունները՝ Բաբայանը նկատել է՝ եթե այդ հայտարարությունն ինչ-որ կապ ունենար իրականության հետ, միգուցե, պաշտոնական Ստեփանակերտը դրական արձագանքեր: «Բայց ժամվա ընթացքում պաշտոնական Բաքուն նման հայտարարություն է արել, բայց երկու անգամվա ընթացքում էլ իրականությունը լրիվ տարբեր էր այդ հայտարարություններից: Ադրբեջանը, կատարելով նման հայտարարություններ, շարունակել է կոպտորեն խախտել զինադադարը, նույնիսկ մի շարք հատվածներում փորձ է կատարել ճեղքել Արցախի Հանրապետության պետական սահմանը: Եվ դա մենք որակում ենք որպես սադրիչ գործողություն, ինչ-որ ձևով նաև միջազգային հանրության նկատմամբ հեգնանքի դրոևորում: Որովհետև չի կարելի բացեիբաց նման հայտարարություն անել ու խաբել և՛ միջազգային, և՛ սեփական հանրությանը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» զինատեսակ, Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, որոնք ճշտված չեն: «Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն «Սմերչ» կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը որպես վարձկաններ իր բանակի շարքերում ներգրավել է «Գորշ գայլեր»-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- նշեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է: «Բայց մեր առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարցկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ»,- ասաց Բաբայանը:
Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի: Ըստ ամենայնի, մենք այսօր զոհեր չենք ունեցել: Տեսնենք, ինչպես է զարգանում իրավիճակը, որովհետև թշնամին նույնիսկ գիշերվա ժամերին օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ՝ մթությունը որպես թաքնվելու մի ձև օգտագործելով: Հույս ունենք, որ մենք այլևս զոհեր չենք ունենա»:
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.