Հայաստանում իրավիճակի ՛՛կարգավորիչը՛՛ ոչ թե օրենքներն են, այլ ՛՛օրենքով գողերը՛՛ և շնաձկան ախորժակով գողականատիպ պաշտոնյաները: Ուստի զարմանալի չէ, որ վերջիններիս միջամտությամբ կամ գործողություններից տուժածների իրավունքները երբեմն վերականգնելու են գալիս օրենքով գողերը:
՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով՝ նման մի առաքելությամբ էլ Վրաստանից Հայաստան էին ժամանել օրենքով գողեր: Նրանց ՛՛բազարը՛՛ առավելապես կապված էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հովանավորյալ՝ Աժ պատգամավորներից մեկի հետ, ովքեր իրենց դիրքն ու կապերն օգտագործելով խժռում են Արարատի մարզի գործարարներին:
Մեր այս տեղեկությունը մարտի 28-ին, մասամբ հաստատեց NEWS.am-ը՝ նշելով, որ օրերս Հայաստանից արտաքսվել են մի քանի ՛՛օրենքով գողեր՛՛, որոնց թվում եղել են ՛՛Եզդի Ռաֆոն՛՛ և Լուկա Ալանիձեն, որը հայտնի է որպես ՛՛Լուկա Ռուսթավսկի՛՛։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՛՛՛՛Եզդի Ռաֆոն՛՛ հայտնի հեղինակություն ՛՛Եզդի Ճակոյի՛՛ հարազատ եղբայրն է, որին մարտի 27-ի առավոտյան տեսել են ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում։ ՛՛Լուկա Ռուսթավսկին՛՛ Հայաստան էր ժամանել վերջերս։
Մեր տեղեկություններով՝ վերջինիս արտաքսելու պատճառը եղել է քրեական իրավիճակի վրա ազդեցության ընդլայնման փորձերը… սա խժդժություններ է առաջացրել քրեական աշխարհում…՛՛։
Այդուհանդերձ, ի՞նչ գործի հետ կարող է կապված լինել օրենքով գողերի այցը և ինչու՞ հենց հիմա…
Հովիկն ու Կարոն խժռում են Արարատի մարզի գործարարներին
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, պատուհաս է դարձել ԲՀԿ-ի որոշ պատգամավորների և Արարատի մարզի գործարարների գլխին: Եթե նրա հետ գործ ես բռնել կամ ինչ-որ հարաբերություններ ունես, ուրեմն մի օր կարող ես կորցնել տունդ, կյանքդ, առողջությունդ կամ բիզնեսդ: Ու չգիտես ինչու՝ հաճախ դա համընկնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի շահերի հետ:
Քաղցրաշեն գյուղի բնակիչները, ովքեր այս օրերին ցույցեր են անում՝ ՛՛Քաղցրաշենի գինու գործարանից՛՛ իրենց փողերը ստանալու համար և խաբված գնում տուն, պետք է իմանան գործարանի հետ կատարվածը…
Ավելի վաղ անդրադարձել ենք Յուվեցի Կարոյի կողմից գործընկերներին ՛՛քցելու՛՛ պատմությանը: 2009թ.-ին նա ՛՛Քաղցրաշենի գինու գործարանի՛՛ անունով 800 միլիոն դրամ և 600.000 դոլար վարկ է վերցրել ՛՛Յունիբանկից՛՛, դրա դիմաց բանկում գրավադնելով ոչ թե գործարանի կամ իր գույքը, այլ իր գործընկերների, նրանց հարազատների անձնական գույքը՝ Արարատի մարզում գտնվող առանձնատները, հողերը, բիզնես-տարածքները, Երևանի բնակարանները:
Հետագայում, դեռ վարկային պայմանագրի վերջնաժամկետը չլրացած, վճարումների ուշացման պատճառով բանկը դատական կարգով պահանջել է գործարանի պարտավորությունների համար պատասխանատու-երաշխավորներից՝ վաղաժամկետ կատարել ստանձնած պարտավորությունները, գումար բռնագանձել և բռնագանձում տարածել գրավադրված՝ հիպոթեքով ապահովված անշարժ գույքերի վրա:
Դատարանը բավարարել է հայցը՝ 646 միլիոն դրամի բռնագանձման պարտավորություն էլ թողնելով Կարո Կարապետյանի վրա: Միայն նա ֆինանսական, գույքային վնաս չի կրել՝ թեև փաստաթղթով երաշխավոր է հանդես եկել իր գործընկերներից երկուսի՝ Վարդան Վարդանյանի և ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ: Մինչդեռ վերջիններիս և մյուս գործընկերների սնանկացած ընկերությունները և անձնական գույքն անցել են ՛՛Յունիբանկին՛՛ և իրացվում են մինչ օրս, իսկ Կարոն շարունակում է իր վրա դրված գումարային պարտավորությունը գործընկերների վրա թողնելու ուղի հարթել…
Մինչ դրան անցնելը՝ տեսնենք, թե 2014թ.-ի ապրիլի 15-ի վճռով ում է դատի տվել ՛՛Յունիբանկը՛՛ և կոնկրետ ով ինչ գույք է կորցրել կամ կորցնում Կարոյի նախաձեռնությամբ ու Հովիկ Աբրահամյանի ՛՛քավորությամբ՛՛:
Պատասխանողներն են 2012-ի օգոստոսից սնանկ ճանաչված ՛՛Քաղցրաշենի գինու գործարան՛՛ ՍՊԸ-ն-ը /սնանկության կառավարչի հետ միասին/, Արմենուհի և Վարդուհի Վարդանյանները, Ասյա Ստեփանյանը, Տիգրան Ստեփանյանը, Լիդիա Ստեփանյանը, Դիաննա Ղուկասյանը, Մերինա Ստեփանյանը, Ասյա Թադևոսյանը, Զարուհի Մուրադյանը, Սայեն Հայրապետյանը, Արսեն Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Էմմա Մուրադյանը, Կարո Կարապետյանը, ՛՛Մասիսի ջերմատնային կոմբինատ՛՛՛ ԲԲԸ-ը, ՛՛Սերգեյ-Գրուպ՛՛ ՍՊԸ-ը, Վահագ և Կարինե Մարտիրոսյանները, Լիլիա և Վաչագան Սողոմոնյանները /նրանք առեղծվածային հանգամանքներում սպանված Արտուշ Սողոմոնյանի երեխաներն են/:
Պատասխանողների մի մասը հակընդդեմ հայց է ներկայացրել, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հրաժարվել: Դատավարության ընթացքում մահացել է նաև Կարոյի գործընկեր Վարդան Վարդանյանը, ում հակընդդեմ հայցը իրավահաջորդությամբ պնդել են նրա ընտանիքի անդամները, սակայն ապարդյուն և բանկի տնօրինմանն են անցել ներքոհիշյալ անշարժ գույքերը:
1. Արմենուհի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Թումանյան փողոցի 6 շենքում գտնվող վերնահարկը:
2. Վարդուհի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Թումանյան փողոցի 5ա շենքի 15 հասցեում գտնվող բնակարանը, Երևանի Լվովյան փողոցի 3/1 շենքի 10 հասցեում գտնվող բնակարանը, Վարդուհի և Վարդան Վարդանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Լվովյան փողոցի 3/1 շենքի 1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը:
3. Արտուշ Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մասիս քաղաքիԷջմիածնի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը, Երևան քաղաքի Իսակովի պողոտա 30/1 հասցեում գտնվող շինությունը:
4. Ասյա Ստեփանյանին, Տիգրան Ստեփանյանին, Լիդիա Ստեփանյանին, Դիանա Ղուկասյանին, Մերինա Տ. Ստեփանյանին, Ասյա Թադևոսյանին և Զարուհի Մուրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի, Ազատաշեն գյուղում գտնվող բնակելի տունը, շինությունները և տնամերձ հողամասը
5. Սայեն Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի, Սիս գյուղի թիվ 10 հասցեում գտնվող գիրացման լճակը:
6. Արսեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Սիս գյուղի թիվ 9 հասցեում գտնվող գիրացման լճակը և ձկնային տնակը:
7. Հուսիկ Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ՛՛Մասիս՛՛ ձկնային ՓԲԸ թառափի տեղամասի հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ավարտված և անավարտ շինությունները:
8. Էմմա Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 22 փողոցի 34 հասցեում գտնվող բնակելի տունը:
9. ՛՛Մասիսի ջերմատնային Կոմբինատ՛՛ ԲԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիսի ջերմատնային կոմբինատ հասցեում գտնվող անշարժ գույքը:
10. ՛՛Սերգեյ-Գրուպ՛՛ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Շենգավիթ համայնքի Սևանի փողոցի 17 հասցեում գտնվող շինությունները և հողամասը:
11. Վահագ, Կարինե և Լուսինե Մարտիրոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Ազատաշեն գյուղում գտնվող բնակելի տունը, շինությունները և տնամերձ հողամասը:
Որտեղ են համընկնում Հովիկի ու Կարոյի շահերը…
Վերհիշենք գործարքի և դրան ուղեկցած իրադարձությունների ժամանակագրությունը:
2009թ.-ին Կարոն խոշոր վարկը վերցրել է 5 տարով՝ գործընկերների ունեցվածքի հաշվին, սակայն մոտ մեկ տարի անց, առանց նրանց համաձայնության և ի վնաս նրանց փոփոխություններ է արել վարկային պայմանագրում:
2011թ-ին Կարոյի գործընկերներն անակնկալի են եկել, երբ չվճարելու համար բանկի հայցով նրանց կանչել են դատարան, քանի որ ի սկզբանե արված հաշվարկներով գործարանի ֆինանսական շրջանառությունը կարող էր բավարարել վարկի մարմանը, և գործը չէր հասնի իրենց անձնական գույքի բռնագրավմանը:
Տարաձայնություններ են առաջացել, և Կարոյից ՛՛քցվածները՛՛ փորձել են ինչ-որ կերպ փրկել իրենց գույքը: Բանկի դեմ հակընդդեմ հայցեր բերելուց զատ, ոմանք նաև ՛՛օրենքով գող՛՛ են հրավիրել Ռուսաստանից: Ըստ շրջանառվող լուրերի՝ հրավիրողներից մեկն էլ եղել է Արտուշ Սողոմոնյանը:
՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով՝ ՛՛օրենքով գողի՛՛ հարցը փակել է Հովիկ Աբրահամյանը: Դրանից կարճ ժամանակ անց՝ 2012-ի հունվարի 27-ին Արտուշ /Սեյրան/ Սողոմոնյանին սպանված են գտել Մրգավան գյուղում գտնվող իր հայրական տանը, որտեղ ոչ ոք չի բնակվել:
Նախնական վարկածով դա եղել է ինքնասպանություն, սակայն նրա կողքին հայտնաբերված ՛՛Մակարով՛՛ տեսակի ատրճանակի վրա, որից արձակվել է կրակոցը, մատնահետքեր չեն հայտնաբերվել: Արտուշի ձեռքերին ձեռնոցներ չեն եղել, ձեռքերն էլ եղել են կծկված՝ փակ վիճակում: Նշանակում է՝ դա եղել է սպանություն, որի ժամանակ տուժողը դիմադրություն է ցույց տվել… Գործը մինչ օրս բացահայտված չէ, հարազատների պնդմամբ էլ՝ Արտուշը զենք չի ունեցել:
Եվս մեկ շատ կարևոր հանգամանք. Արտուշը սպանությունից 4 օր անց՝ փետրվարի 1-ին պետք է հարցաքննվեր դատարանում: Նրան փորձում էին մեղադրել իր ազգականի դեմ կատարած սուտ մատնության մեջ. իբր նա անանուն նամակ էր գրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին/ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդուն/՝ նշելով, թե իր ազգական Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, մահափորձ է իրականացրել Ջոնիկ Աբրահամյանի դեմ: Մինչդեռ Արտուշին ճանաչողները դա բացառում են: Բացի այդ, անստորագիր կամ անանուն նամակի հիմքով քրեական գործ հարուցելն օրենքով արգելվում է, բայց դա արել են:
Այսինքն կամ Գազի Հովոյի գլխին պետք է ՛՛սարքեին՛՛՝ նրա բարեկամ Արտուշի միջոցով, ինչը ձեռնտու կլիներ միայն Աբրահամյաններին, կամ հենց Արտուշին պետք է հանեին ՛՛խաղից՛՛:
Երկրորդ տարբերակը կարող էր ձեռնտու լինել և՛ Կարոյին, և՛ Աբրահամյաններին: Պատգամավորին կմնար Արտուշի հսկայական տարածքը, որի հաշվին կմարեր բանկին ունեցած պարտքի՝ իր մասը, իսկ Աբրահամյանները կամրապնդեին իրենց տնտեսական ու քրեական դիրքերը՝ մրցակցությունից հանելով ատամ ցույց տվող մյուս գործարարներին:
Արտուշի դեպքից մեկ ամիս անց՝ 2012-ի փետրվարին, /գուցե օրենքով գողի միջամտության արդյունքում/ ՛՛Յունիբանկը՛՛ Քաղցրաշենի գործարանի պարտավորությունները մասամբ՝ 1 մլն. 604 հազար ԱՄՆ դոլարի դիմաց զիջել էր Տիգրան Ստեփանյանի ընտանիքի անդամներին և ՛՛Ծովագայլ՛՛ ՍՊԸ-ին, որը կրկին սնանկ էր ճանաչվել, և սննկացածների գույքը մարտի 25-ին երկրորդ անգամ է հանվել աճուրդի:
Խոսքը Արարատի մարզի, Սիս համայնքում գտնվող թիվ 10 գիրացման լճակի մասին է. / հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 44.43 հա, լճակում առկա է 2382,0 գծամետր թվով 5 հատ պատնեշ, որը համապատասխանում է 476.4քմ: Մեկնարկային գինը` 29.974.000 դրամ :
2-րդ լոտ` — Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող թիվ 9 գիրացման լճակ և 48.2քմ ձկնորսական տնակ /հողատարածքի ընդհ.մակերեսը՝ 47.14 հա, լճակում առկա է 2448,9 գծամետր. թվով 4 հատ պատնեշ, որը համապատասխանում է 489,76քմ/ Մեկնարկային գինը` 32.461.000 դրամ:
3-րդ լոտ` — Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս-Նորաբաց ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 1 հասցեում ՙՄասիս ջերմատնային կոմբինատ՚ ԲԲԸ–ն և ընկերությունում գտնվող 10 անվանումով շենք և տարբեր տեսակի շինություններ, ջերմոցներ և հողամաս /հողամասի մակերեսը՝ 10.9 հա, շենք շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է` 2312.5քմ, ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմում է՝ 7364.2քմ/ Մեկնարկային գինը` 201.856.000 դրամ:
5-րդ լոտ` — ՀՀ Արարատի մարզ, Ռանչպար համայնք, Նոր թաղամաս 1-ին փող. թիվ 18 հասցեում գտնվող 10 տարբեր տեսակի արտադրական շինություններ և հողամաս / հողամասի մակերեսը՝ 64.3 հա, տարբեր արտադրական շինություններ` ընդհանուր մակերեսը կազմում է` 2789.4քմ/ Մեկնարկային գինը՝ 295.075.000 դրամ:
Սակայն Կարոն նաև այս գործընթացն է փորձում ձախողել և կրկին դիմել է ոստիկանություն՝ Հովիկ Աբրահամյանի ազգականին՝ ՛՛Յունիբանկի՛՛ և ՛՛Ծովագայլի՛՛ միջև կնքված գործարքին քրեական ուղղվածություն տալու և աճուրդներով օտարվող գույքից չզրկվելու համար:
Ուստի, չի բացառվում, որ այս կարևոր պահին վրացի գողերն էլ իրենց հերթին էին եկել՝ Հովիկին ու Կարոյին խանգարելու, ովքեր խժռում են Արարատի մարզի գործարարներին՝ մրցակցությունից հանելով ձկնաբույծներին և տարբեր ձևերով ու ՛՛պասերով՛՛ խլելով մարդկանց ունեցվածքը:
Ի վերջո, մթերված խաղողի փողին սպասող քաղցրաշենցիները պետք է հասկանան, թե ինչպես է 2012-ից սնանկ ճանաչված ՛՛Քաղցրաշենի գինու գործարանից՛՛ ՛՛Յունիբանկը՛՛ 2014-ին կարողացել ստանալ իր պահանջած գումարի մեծ մասը՝ անշարժ գույքի և կարծես նաև գումարի տեսքով /1 մլն 604.000 դոլար/, իսկ վարկի գլխավոր նախաձեռնող և երաշխավոր Կարոն մինչ օրս հանգիստ վայելում է իր գույքը, բանկային հաշիվները, որոնց վրա պետք է կալանք դրվեր գործարանի վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում: Ու թեև առկա է վճիռ՝ նրանից ևս գումար բռնագանձելու մասին, բայց կալանքի որոշում այդպես էլ չտեսանք գործում:
Եվ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչպես է Կարոյի գործարանը գործարքներ կնքել գյուղացիների հետ, եթե այն սնանկ է ճանաչվել և այդ պատճառով պարտատերերից մեկը նույնիսկ 2012-ին չի կարողացել իր 18.000.000-ը ստանալ գործարանից:
Հ. Գ. Եթե Սերժ Սարգսյանը կամ քրեական աշխարհը չկանխեն այս դուետի առաջխաղացումը, ապա երկրի առաջին դեմքը առաջիկայում կունենա լուրջ և ֆինանսապես հզոր մրցակից՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ով անկախությունից ի վեր և մշտապես անկասելի առաջխաղացում է ունեցել բացառապես պետական բյուջեն մսխելու և մրցակիցներին ՛՛արանքից՛՛ հանելու հաշվին…
Կարծում ենք՝ ժամանակն է նաև այս դուետի մասին օդում կախված լուրերը ճշտելու, քանի որ մկներն արդեն մուկազավր են դարձել…
Աղբյուրը՝ lakmoes.am
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.