Դեռ չէինք հասցրել մի կարգին գնահատել Թուրքիայում հանգստացող Անաստասյա լուսանկարները, որտեղ նա տարատեսակ լողազգեստներով լարան («շպագատ») էր ցուցադրում, հիմա էլ պարուհու նոր լուսանկարն է «պայթեցրել» համացանցը:
Բալետի ռուս պարուհին հիմա Թուրքիայում է, որտեղ ծովափնյա հանգստից բացի վայելում է նաեւ շոփինգը:
Այս անգամ պարուհին Instagram սոցիալական ցանցում հրապարակել է մի լուսանկար, որտեղ տղամարդկանց սեռական օրգաններով է ներկայանում:
«Հուշանվերների կրպակ: Խոսք չկա»,- այսպես է պարուհին ստորագրել լուսանկարը՝ իրեն բնորոշ հումորով:
Սակայն ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել Վոլոչկովայի նոր լուսանկարը եւ հումորը: Հրապարակված լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել նրա բաժանորդների շրջանում:
Երկրպագուհիներից մեկը մի ընդարձակ ճառ էր գրել Անաստասյայի ցածր մակարդակի մասին: «Ինձ հուզում է միայն այն, որ Անաստասյա Վոլոչկովայի երիտասարդ բաժանորդները, ցավոք, սկսում են շատ վատ պատկերացում կազմել ռուսական բալետի մասին, ու ես հավանաբար դուրս կգամ այդ դիվայի էջի բաժանորդագրությունից, որպեսզի չփչացնեմ գեղեցիկի մասին իմ տպավորությունը: Իսկ քառասունին մոտ կանայք, ժամանակն է, որ ուղեղ ձեռք բերեն, ոչ թե առնանդամներ ու դրա նման այլ բարեմասնություններ: Ի՞նչ, այլեւս հանրությանը զվարճացնելու ուրիշ բան չկա՞: Ո՞ւր է այն Վոլոչկովան, որը Մեծ թատրոնի մենակատարն էր, ո՞ւր է այն նրբագեղ կարապը: Ավաղ, նա այլեւս չկա, մնացել է միայն պոռնիկը (գռեհկություն մի համարեք պոռնիկը՝ б..дь, բացատրական բառարանում ընդամենը մերկ կին է նշանակում): Բոլորին հաջողություն եմ մաղթում»:
Մյուս բաժանորդները նույնպես անտարբեր չեն մնացել ու քննադատական մեկնաբանություններ են թողել: Հիմնականում բոլոր երկրպագուները վրդովված են նրանով, որ նման լուսանկար հրապարակող պարուհին շփվում ու աշխատում է երեխաների հետ:
«Եթե դուք սովորական փողոցային աղջիկ լինեին, ոչ մեկին ձեր արածը չէր հուզի: Բայց երբ բալետի պարուհին է առնանդամ բռնում, այն էլ ոչ թե մեկը, այլ մի քանիսը… Իսկ հետո էլ հարցազրույցում կդժգոհի, որ իր մասին շատ են բամբասում, որ ինքն իբրեւ այնքան աշխատասեր է… բա իհարկե»: «Աստված իմ, ինչ հիմար է նա… մնում է, որ նա դա իր աշակերտներին էլ ցույց տա…»,- սրանք բաժանորդների քննադատական մեկնաբանություններից մի քանիսն են:
Չնայած, կային նաեւ ավելի սթափ մտածող մարդիկ, որոնք ըստ արժանվույն «գնահատել են» թե լուսանկարը, թե բալետի պարուհու հումորի զգացումը: «Նաստյա, դուք այդ հուշանվերների հետ շատ ներդաշնակ տեսք ունեք : Անպայման գնեք: Տանը մի շքեղ ծաղկամանում կդնեք: Իսկական «ռուսական բալետի» ոճով»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.