Դատարանները շարունակում են մեղմ վերաբերմունք ցուցաբերել սահմանադրական փոփոխությունների օրվա ընտրակեղծարարների նկատմամբ։
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ մեղադրվող 28/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանի նկատմամբ շատ մեղմ պատիժ է սահմանել՝ նրան դատապարտելով պայմանական ազատազրկման։
Բանն այն է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղակայված 28/35 տեղամասում չնայած համատարած ընտրակեղծիքներին, «Ոչ»-ը 3 ձայնի առավելությամբ, հաղթանակ էր տարել։ Հանրաքվեի ժամանակ 304 քաղաքացի քվեարկել էր «Ոչ»-ի և 301-ը՝ «այո»-ի օգտին։ Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանն էլ իր տեղամասի փաստաթղթերն ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ կեղծել էր արդյունքները, արձանագրություններում և գրանցամատյանում «այո»-ի 301 ձայնը գրիչով դարձրել էր 601:
Ըստ մեղադրական եզրակացության. «Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքներն «Այո»-ի օգտին կեղծելու դիտավորությամբ, երկու արձանագրություններում և թիվ 28/35 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով 300-ով՝ ավելացրել է մասնակիցների թիվը՝ այն «611»-ից դարձրել «911», նույն չափով ավելացրել է «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ այն «301»-ից դարձրել «601», իսկ արձանագրություններում համամասնորեն նվազեցրել է նաև մարված քվեաթերթիկների թիվը՝ այն «795»-ից դարձրել «495 » և ավելացրել քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը՝ այն «611»-ից դարձրել «911», այդ կերպ կեղծել է հանրաքվեի թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները և արձանագրության կեղծված երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել ԸԸՀ»։
ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանի հանցագործությունը բացահայտվել էր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության
ջանքերով։ Հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո ՀԱԿ-ում համեմատել էին 28/35 ընտրատեղամասի հանձնաժողովի իրենց անդամի ներկայացրած արձանագրությունն ու ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքները,
անհամապատասխանություն էին նկատել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դա-
տախազություն։ Այստեղ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով, և
նյութերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։
Չորրորդ իշխանություն
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.